Վաճառքի մասնագետ / գանձապահ | WorkNet.am

Վաճառքի մասնագետ / գանձապահ

Վաճառքի մասնագետ / գանձապահ

Վաճառքի մասնագետ / գանձապահ

  • Պաշտոնը Վաճառքի մասնագետ / գանձապահ
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 23 - 35 տար․
  • Տարածաշրջան Երևան, Նոր Նորք
  • Հրապարակվել է 1 ամիս, 22 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

Բուլգարթրեյդ ՍՊԸ-ն, որը ներկայացնում է եվրոպական էքսկլյուզիվ Alain Delon Fashion տղամարդկանց հագուստի բրենդը Հայաստանում, աշխատանքի է հրավիրում սպասարկման բարձր որակաորում ունեցող մասնեգտների խանութ-սրահում վաճառք իրականացնելու համար։
Խանութ-սրահը գործում է MegaMall Armenia-ում։

Աշխատանքային պարտականություններ․

- Հաճախորդներին առաջարկել և ցուցադրել ապրանքներ, օգնել գտնելու անհրաժեշտ ապրանքը, 
- Հաճախորդներին առաջարկել նոր և համարժեք ապրանքներ,
- Իրականացնել ապրանքի վաճառքը կիրառելով ՀԾ ծրագիրը,
- Հետևել սրահում ապրանքների ժամանակին համալրմանը, ճիշտ դասավորվածությանը և մաքրությանը,
- Հավատարիմ լինել կազմակերպության վարած քաղաքականությանը և ենթարկվել սահմանված ընթացակարգերին։

Անհրաժեշտ հմտություններ և որակավորումներ․

- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում,
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ հաճախորդների, գործընկերների և ղեկավարության հետ,
- Համակարգչային գիտելիքներ (ՀԾ ծրագրի իմացություն)
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
- Սովորելու ցանկություն,
- Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն,
- Վերջնաժամկետներին հետևելու ունակություն,
- Թիմում և անհատապես աշխատելու կարողություն,
- Պատասխանատվության բարձր զգացում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ խնդրում ենք դիմել միայն այն դեպքում, եթե համապատասխանում եք ներկայացված պահանջներին։ 

 Ինքնակենսագրականը (CV)՝ լուսանկարով, անուն և ազգանուն անվանումով, պետք է ուղարկել Word կամ PDF ֆորմատով նշված էլ․ հասցեին. [email protected]