Վաճառքի մենեջեր | WorkNet.am

Վաճառքի մենեջեր

ՎԱՃԱՌՔԻ ՄԵՆԵՋԵՐ

Վաճառքի մենեջեր

  • Պաշտոնը ՎԱՃԱՌՔԻ ՄԵՆԵՋԵՐ
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 20 - 45 տար․
  • Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
  • Հրապարակվել է 30 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

Դեկորա-Գրուպ ՍՊԸ ներկայացնում է Decora, Domus, Duson, Bardi խանութների ցանցը,

Աշխատանքային գրաֆիկը՝ 6-օրյա, 9։30 - 19։00։

Պարտականություններ
- Օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում, խորհրդատվություն տալ խանութում վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ
- Յուրաքանչյուր հաճախորդի հարցումներին տալ օպտիմալ լուծումներ
- Հետևել ապրանքների պահանջվող քանակի առկայությանը
- Հետևել գնապիտակների առկայությանը, նրանց ճիշտ դասավորվածությանը
- Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված ուսուցողական դասընթացներին և ատեստացիաներին

Պահանջներ

- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
- Մաթեմատիկական գիտելիքներ և հմտություններ /դպրոցական մակարդակի/
- Հայերենի և Ռուսերենի գերազանց իմացություն, Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Համակարգչային գիտելիքներ Microsoft Office՝ Word, Excel:1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Աշխատանքային փորձը տվյալ կամ նման ոլորտներում կդիտվի որպես առավելություն
- Բարեվարքություն (integrity), ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն
- Սովորելու ցանկություն
- Վերջնաժամկետներին հետևելու ունակություն
- Պատասխանատվության զգացում և որոշումներ կայացնելու ունակություն
- Թիմում աշխատելու ունակություն

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին կամ ներբեռնել այստեղ՝ https://e-hr.am/decora-grup/job/64