Վաճառքի ներկայացուցիչ L'ORÉAL PARIS

Առևտրի ներկայացուցիչ

Վաճառքի ներկայացուցիչ L'ORÉAL PARIS

  • Պաշտոնը Առևտրի ներկայացուցիչ
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 22 - 40 տար․
  • Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
  • Հրապարակվել է 4 ամիս, 9 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

Աշխատանքի նկարագրություն՝
Ալֆա-ֆարմ ընկերությունը փնտրում է երիտասարդ, նպատակասլաց բրենդ-մենեջերի, ով զբաղվելու է դերմա կոսմետիկայի ոլորտում համաշխարհային առաջատար՝ ֆրանսիական «L'Oréal Paris» ընկերության ապրանքանիշերի արդյունավետ զարգացմամբ:

Աշխատանքային պարտականություններ
Կազմել տարեկան մարքեթինգային պլան, պարբերաբար վերանայել և հետևել դրա կատարմանը;
Իրականացնել հայկական շուկայի վերլուծություն և տեղեկատվության հավաքագրում;
Մշակել, առաջարկել և իրականացնել հայկական շուկայում բրենդի առաջխաղացաման ռազմավարական ծրագրեր;
Համագործակցել ծառայություն մատուցող գործընկեր ընկերությունների հետ և համակարգել դրանց աշխատանքները; այդ թվում նաև աշխատել դիզայներների հետ վաճառակետերի համար նախատեսված մարքեթինգային գործիքների ստեղծման վրա;
Կատեգորիայի մենեջերի հետ համատեղ իրականացնել վաճառքների և մատակարարման ծավալների կանխատեսում;
Հետևել գովազդային բյուջեներին և կազմել եռամսյակային հաշվետվություններ;
Համակարգել բժիշկների հետ աշխատանք իրականացնող գործընկեր ընկերության հետ բժշկական մարքեթինգային գործիքների կիրառումը;
Պատրաստել գովազդային և պրեզենտացիոն նյութեր վաճառքի և բժշկական ներկայացուցիչների թիմերի համար;
Մշակել և իրականացնել թվային մարքեթինգի ռազմավարություն, պատասխանատու լինել առցանց վաճառքների թարմացումների համար:
Անհրաժեշտ հմտություններ
Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի կառավարման կամ այլ հարակից ոլորտում;
Անգլերեն, ռուսերեն լեզուների իմացություն
Մեքենայի առկայություն
Microsoft Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի հետ աշխատելու փորձ;
Բիզնեսի կարիքները վերլուծելու և հասկանալու ունակություն;
Պրոակտիվություն, արագ սովորելու ունակություն, երկարաժամկետ պլանավորումներ կատարելու ունակություն;
Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման;
Հաղորդակցման, բանակցություններ վարելու հմտություններ:
Լրացուցիչ տեղեկություն
Ալֆա-Ֆարմ ընկերությունը, ունենալով Հայաստանի ամենալայն դեղատնային ցանցը, հանդիսանում է դեղագործական շուկայի բացարձակ առաջատար: Մեր հաջողության հիմքում որպես արժեքներ ունենալով վստահությունը և բարձր մակարդակի սպասարկումը՝ մենք փնտրում ենք խիզախ, նվիրված և նախաձեռնող մարդկանց, ովքեր կարող են փոխանցել այս արժեքները մեր հաճախորդներին և գործընկերներին: Մշտապես հոգալով մեր աշխատակիցների զարգացման և առաջխաղացման մասին, մենք տրամադրում ենք՝

կայուն աշխատանք;
մրցունակ աշխատավարձային և բոնուսային փաթեթ` հիմնված մասնագիտական գիտելիքների, փորձի և աշխատանքի կատարողականի արդյունքների վրա;
աշխատանքի գնահատման օբյեկտիվ և ճկուն համակարգ;
մասնագիտական աճի (որակավորման բարձրացման դասընթացներ) և կարիերայի անընդհատ զարգացման հնարավորություններ:
Համապատասխան թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել career@alfapharm.am էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով հաստիքի անվանումը:
Ուղարկված բոլոր ինքնակենսագրականների գաղտնիությունը երաշխավորվում է: