Վաճառքի պատասխանատու
Վաճառքի բաժնի աշխատակիցՎաճառքի պատասխանատու
- Պաշտոնը Վաճառքի բաժնի աշխատակից
- Աշխատավարձը սկսած 180,000 ֏
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական,Իգական
- Տարիքը 22 - 40 տար․
- Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
- Հրապարակվել է 1 տարի, 7 ամիս առաջ
Laminat.am-ին անհրաժեշտ է Վաճառքի մասնագետ
Աշխատանքի նկարագրություն
1-Օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում, խորհրդատվություն տալ վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ,
2-Յուրաքանչյուր հաճախորդի հարցումներին տալ օպտիմալ լուծումներ,
3-Ցուցադրել ապրանքագիտություն, ծրագրային, վաճառքի և հաճախորդների սպասարկման գերազանց իմացություն,
4-Հետևել ապրանքների պահանջվող քանակի առկայությանը,
5-Մասնակցել ապրանքների վաճառքի խթանմանը՝ ներկայացնելով նաև գովազդվող ապրանքները, տեղեկացնելով գործող զեղչային համակարգերի մասին։
6-Օգնել խանութի ղեկավարին կամ պահեստապետին ապրանքների ընդունման և ցուցադրման հարցում,
7-Հետևել գնապիտակների առկայությանը, նրանց ճիշտ դասավորվածությանը,
8-Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված ուսուցողական դասընթացներին և ատեստացիաներին,
9-Անձնական հաջողություններով կիսվել գործընկերների հետ,
10-Պահպանել ընկերության չափանիշները և համապատասխանել ընկերության կողմից որդեգրված արժեքային համակարգը ։
11-սառը զանգերի միջոցով վաճառք
12-ել․ փոստի նամակների ցրմամբ վաճառք
Պահանջվող որակավորումները
1-Բարձրագույն կրթություն,
2-Աշխատանքային փորձը տվյալ կամ նման ոլորտներում կդիտվի որպես առավելություն,
3-Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն,
4-Համակարգչային գիտելիքներ (ՀԾ ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
5-Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
6-Սովորելու ցանկություն,
7-Վերջնաժամկետներին հետևելու ունակություն
8-Պատասխանատվության զգացում և որոշումներ կայացնելու ունակություն,
Բարեվարքություն (integrity) և ազնվություն,
9-Թիմում աշխատելու ունակություն:
Բոլոր թեկնածուներին խնդրում ենք դիմել մեզ, ուղարկելով իրենց [email protected] էլեկտրոնային հասցեին, վերնագրի մասում նշելով թափուր հաստիքի անվանումը։