ՎԱՅՍԿՈ ընկերությունն աշխատանքի է հրավիրում նախագծերի ղեկավարի | WorkNet.am

ՎԱՅՍԿՈ ընկերությունն աշխատանքի է հրավիրում նախագծերի ղեկավարի

Նախագծերի ղեկավար

ՎԱՅՍԿՈ ընկերությունն աշխատանքի է հրավիրում նախագծերի ղեկավարի

  • Պաշտոնը Նախագծերի ղեկավար
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 28 - 50 տար․
  • Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
  • Հրապարակվել է 4 ամիս, 16 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

• Պլանավորել և վերահսկել նախագծերի իրականացման քայլերը, ժամկետները, անհրաժեշտ ռեսուրսները
• Պատասխանատվություն ստանձնել ռազմավարական և բարդ նախագծերի համար
• Կազմակերպել նախագծերը իրատեսական ժամանակային փուլերով և ճշգրիտ գնահատել նախագծի յուրաքանչյուր հիմնական փուլի համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսները
• Գնահատել նախագծի իրականացման տեխնիկապես իրագործելիության հնարավորությունները, առաջացած խնդիրներին համապատասխան լուծումներ տալ:
• Նախագծել, նախաձեռնել և վերահսկել նախագծի բոլոր տարրերի իրականացումը
• Սերտորեն համագործակցել թիմի հետ նախագծի իրականացման ռազմավարությունը մշակելու և այն իրականացնելու հարցում, համակարգել նախագծերի իրականացման ընթացքի մեջ ներգրավված թիմի աշխատանքները:
• Պարբերաբար հաշվետվություններ ներկայացնել նախագծի ընթացքի վերաբերյալ
• Կատարել ավարտված և հանձնված նախագծերի վերլուծություն, ապահովել հետադարձ կապ հաճախորդներից
• Վերլուծել մասնագիտական շուկայում մրցակից ընկերությունների փորձը և հաճախորդների պահանջները:
Պահանջները՝
• Բարձրագույն կրթություն,
• Նվազագույնը 4 տարվա աշխատանքային փորձ շինարարության որորտում, 2 տարվա փորձ՝ որպես ինժեներական թիմի ղեկավար կամ համակարգող,
• Նախագծերի ղեկավարման հմտություններ և ծրագրերի լավ իմացություն,
• Բարձր պատասխանատվության զգացում և ուշադրություն մանրուքներին
• Սեղմ ժամկետներում աշխատանքի կատարման ունակություն
• MS Office, AutoCAD-ի լավ իմացություն։
• Լեզուների իմացություն (ռուսերեն, անգլերեն)