Վելլար գրուպ ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում իրավաբանների
ԻրավաբանՎելլար գրուպ ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում իրավաբանների
- Պաշտոնը Իրավաբան
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական,Իգական
- Տարիքը 25 - 60 տար․
- Տարածաշրջան Երևան, Էրեբունի
- Հրապարակվել է 1 տարի, 2 ամիս առաջ
Պարտականություններ
• Մշակել, պատրաստել կազմակերպության գործառնությունների համար անհրաժեշտ իրավաբանական փաստաթղթերը, ինչպես նաև վերահսկել նշված իրավական փաստաթղթերի և նյութերի պատրաստման գործընթացը:
• Պատրաստել, մշակել, վերանայել/դիտարկել տարաբնույթ պայմանագրեր, համաձայնագրեր, կորպորատիվ փաստաթղթեր՝ Ընկերության արտաքին գործառույթներին վերաբերող: Պայմանագրերի կազմումը կամ վերանայումը իր մեջ ներառում է ֆինանսատնտեսական օրենսդրության և այդ ոլորտին վերաբերող վերաբերող տեղեկատվության իմացություն և հմտություն այդ տեղեկատվության վերլուծում:
• Իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն ապահովել` իրավական ընթացակարգերի և փաստաթղթերի մշակման միջոցով
• Իրականացնել տվյալների գնահատում, փաստարկներ և ռազմավարություններ մշակել գործարքների կնքմանը նախապատրաստվելիս։
• Կատարել հաստիքից բխող այլ գործառույթներ
Պահանջներ
• Իրավաբանական բարձրագույն կրթություն
• Աշխատանքային փորձ՝ կորպորատիվ իրավունքի ոլորտում
• Կորպորատիվ, քաղաքացիական օրենսդրության իմացություն
• Նախընտրելի է կորպորատիվ իրավունքի ոլորտում միջազգային ընկերությունների հետ աշխատելու փորձ
• Հայերենի, ռուսերենի, անգլերենի իմացություն
• Սեղմ ժամկետում բարձր արդյունավետությամբ աշխատելու ունակություն
• Հաղորդակցման հմտություն
• Թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման հմտություն
• Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office)
Դիմելու ընթացակարգ
Համապատասխան անձինք կարող են ուղարկել հայերեն կամ ռուսերեն ինքնակեսագրական(CV) [email protected] էլ. հասցեին: Հեռախոսահամար՝ 033-22-11-33: