Վերահսկողության աշխատակից
Վերահսկողության աշխատակիցՎերահսկողության աշխատակից
- Պաշտոնը Վերահսկողության աշխատակից
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական
- Տարիքը 22 - 40 տար․
- Տարածաշրջան Կոտայք, Աբովյան
- Հրապարակվել է 11 ամիս, 1 օր առաջ
Գոլդշին ընկերությունը փնտրում է Վերահսկողության աշխատակից:
Պահանջվող հմտություններ՝
• Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
• Տարիք՝ 22-40 տարեկան,
• Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
• Տեխնիկական սարքերի հետ աշխատելու փորձ՝ մասնավորապես տեսադիտարկում,
• Համակարգչային գիտելիքներ՝ MS Office ( ցանկալի է excel համակարգով տվյալների հավաքագրում, խմբավորում, վերլուծություն),
• Էլեկտրոնային մոնիթորինգ,
• Տեսահսկման սարքերի տեղադրման իմացությունը կդիտվի որպես առավելություն,
• Պատասխանատվության բարձր զգացում, ազնվություն,
• Ուշադրություն, զգոնություն, կազմակերպվածություն:
Պարտականություններ՝
• Ուսումնասիրել և վերլուծել ընկերության առանձին ոլորտներին առնչվող գործընթացները,
• Իրականացնել ընկերության բիզնես-գործընթացների՝ ներքին և արտաքին կարգերին համապատասխանելիության ստուգումներ,
• Խնդիրների առկայության դեպքում արձանագրել փաստացի իրողություններ տեսահսկման և այլ սարքերի միջոցով,
• Ներկայացնել հաշվետվություններ վերահսկողության գործառույթների արդյունքում ի հայտ եկած եզրահանգումների, խախտումների և անհամապատասխանությունների վերաբերյալ,
• Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրվող այլ հանձնարարություններ:
Աշխատանքային գրաֆիկ. Երկ.-Շաբ., 09:00-18:00,
Աշխատավարձը կախված է աշխատանքային փորձից:
Դիմելու համար ինքնակենսագրականը ուղարկել [email protected] էլ. Հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքը: