Տարածքային մենեջեր | WorkNet.am

Տարածքային մենեջեր

Տարածքային մենեջեր

Տարածքային մենեջեր

  • Պաշտոնը Տարածքային մենեջեր
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 25 - 50 տար․
  • Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
  • Հրապարակվել է 6 ամիս, 25 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

«Ալֆա-Ֆարմ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում վաճառքի փորձառու մենեջերների ՀՀ մարզերից, ովքեր պատասխանատու են լինելու տվյալ տարածքի դեղատների վաճառքների պատշաճ կազմակերպման համար:
Պարտականություններ
• Կազմակերպել, համակարգել և վերահսկել իր վերահսկողության տակ գտնվող դեղատների արդյունավետ աշխատանքը,
• Ձեռնարկել բոլոր միջոցները իր վերահսկողության տակ գտնվող դեղատների վաճառքի և շահութաբերության ցուցանիշները բարձրացնելու ուղղությամբ,
• Վերահսկել և ապահովել դեղագործական կանոնների պահպանումը` համաձայն ՀՀ կառավարության կողմից ընդունված կարգի,
• Վերահսկել և ապահովել դրամարկղային գործառույթների կանոնների պահպանումը,
• Հետևել դեղատների ապրանքային մնացորդին և տեսականու առկայությանը, ներկայացվածությանը, դասավորվածությանը,
• Հետևել դեղատների պարբերական գույքագրման անցկացմանը՝ ըստ նախատեսված ժամանակացույցի,
• Վերահսկել և պահպանել դեղատների միասնական կորպորատիվ ոճը՝ հաստատված կարգի համաձայն,
• Ապահովել դեղատան աշխատակիցների վաճառքի և հաճախորդների սպասարկման կանոնների պահպանումը,
• Պարբերաբար հանդիպել դեղատան աշխատակիցների հետ, քննարկել հաճախորդների պահանջները և առաջարկները,
• Վերահսկել դեղատների տնտեսական ծախսերը,
• Վերահսկել և հետևել դեղատներում վաճառվող ապրանքների ժամկետներին:
Պահանջներ
• Բարձրագույն կրթություն /ցանկալի է դեղագործական/,
• Առաջնորդելու և ղեկավարելու փորձ,
• Ընդգծված կազմակերպչական հմտություններ և բարձր պատասխանատվություն,
• Վաճառքների կազմակերպման և խթանման հմտություններ ու գիտելիքներ,
• Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
• Մեծաքանակ տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
• Պլանավորման, վերահսկման և ծրագրերի ղեկավարման կայուն հմտություններ,
• Թիմային աշխատանքի ունակություն,
• Ավտոմեքենայի առկայություն:

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) [email protected] էլ. հասցեին ՝ նշելով, թե որ մարզի համար են ցանկանում դիմել։