Տնօրենի գործավար-օգնական | WorkNet.am

Տնօրենի գործավար-օգնական

Տնօրենի օգնական

Տնօրենի գործավար-օգնական

  • Պաշտոնը Տնօրենի օգնական
  • Աշխատավարձը սկսած 150,000 ֏
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Իգական
  • Տարիքը 25 - 65 տար․
  • Տարածաշրջան Երևան, Ավան
  • Հրապարակվել է 3 ամիս, 12 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

Հանդես գալ որպես տնօրենի գործավար-օգնական և աջակցել կազմակերպության աշխատակիցներին վարչական հարցերում, մասնավորապես՝
• Վարել տնօրենի ժամանակացույցը և աջակցել կազմակերպության անձնակազմին վարչական հարցերում
• Կազմակերպել հանդիպումներ, օրակարգը ժամանակին տրամադրել մասնակիցներին, նշումներ կատարել հանդիպումների ժամանակ և հանդիպման արձանագրությունները տրամադրել համապատասխան կողմերին
• Ձևակերպել հանձնարարականները և հետևել կազմակերպության անձնակազմին տրված բոլոր հանձնարարականների կատարման ընթացքին
• Վարել կազմակերպության թղթաբանությունը (էլեկտրոնային և թղթային) և ապահովել սահմանված կարգով փաստաթղթերի գրանցումը, բաշխումն ու արխիվացումը
• Կազմակերպել կազմակերպության գործունեության շրջանակներում պատրաստվող պայմանագրերի, առաջարկների և այլ փաստաթղթերի խմբագրումը և հետևել պայմանագրերի ստորագրման ընթացքին
• Ապահովել նյութերի, ծրագրերի, հետազոտությունների, հաշվետվությունների և այլ փաստաթղթերի պատշաճ ձևաչափով կազմումը և ներկայացումը հասցեատերերին
• Պատասխանել հեռախոսազանգերին, ընդունել հաղորդագրություններ և վերահասցեագրել նամակագրությունը համապատասխան անձանց
• Կազմակերպել տնօրենի գործուղումները, այդ թվում՝ անհրաժեշտ ամրագրումները և մուտքի արտոնագրի ստացումը
• Ըստ անհրաժեշտության կատարել թարգմանություններ և աջակցել կազմակերպության անձնակազմին այլ հարցերում

Անհրաժեշտ հմտություններ՝

• Բարձրագույն կրթություն
• Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
• Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վարչարարության ոլորտում
• Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
• Կազմակերպչական գերազանց հմտություններ և պատասխանատվության բարձր զգացում
• Ճկունություն, մի քանի առաջադրանք միաժամանակ կատարելու և ժամանակի կառավարման հմտություններ
• Ուշադրություն մանրուքների նկատմամբ
• Թիմում աշխատելու ունակություն
• Առաջադրանքները ճիշտ և ժամանակին կատարելու ունակություն
• MS Office (MS Word, Excel, Power Point, Outlook և Internet) փաթեթի գերազանց իմացություն