Տվյալների որակի վերահսկման մասնագետ | WorkNet.am

Տվյալների որակի վերահսկման մասնագետ

Որակի վերահսկման մասնագետ

Տվյալների որակի վերահսկման մասնագետ

  • Պաշտոնը Որակի վերահսկման մասնագետ
  • Աշխատավարձը սկսած 80,000 ֏
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Իգական
  • Տարիքը 19 - 35 տար․
  • Տարածաշրջան Երևան, Արաբկիր
  • Հրապարակվել է 1 տարի, 3 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

✅ Իրականացնել հարցազրուցավարների վերապատրաստում՝ ընկերության կողմից սահմանված որակի չափորոշիչներին համապատասխան

✅ Ստուգել հետազոտությունների էլեկտրոնային հարցաթերթերը՝ համեմատելով դրանք հարցազրույցների ձայնագրությունների և սահմանված որակի չափորոշիչների

✅ Հեռախոսազանգերի միջոցով ճշգրտումներ կատարել լրացված հարցերի վերաբերյալ

✅Պահպանել հարցազրուցավարների հետ հետադարձ կապը և ներկայացնել որակի ստուգման արդյունքները

✅Իրականացնել ծրագրի ղեկավարի կողմից հանձնարարվող այլ պարտականություններ՝ կապված հետազոտական տվյալների որակի վերահսկման հետ

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ

- Բարձրագույն կրթություն` ցանկալի է սոցիոլոգիայի և/կամ հետազոտությունների ոլորտում
- Հղկված հայերեն գրավոր խոսք: Ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- MS word և Excel ծրագրերի իմացություն
- Հաղորդակցման գերազանց հմտություններ
- Ժամանակը տնօրինելու գերազանց հմտություններ
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացում
- Թիմում աշխատելու ունակություն և պարաստակամություն

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ
- Պրոակտիվություն
- Աշխատանքների որակի նկատմամբ խստապահանջ վերաբերմունք
- Շարունակաբար ինքնակրթվելու և ինքնակատարելագործվելու պատրաստակամություն
Հետաքրքրված անձանց խնդրում ենք ինքնակենսագրականներն (CV) ուղարկել [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեներով՝ Թեմա դաշտում նշելով "Որակի Վերահսկման մասնագետ"