Փորձառու հաշվապահ | WorkNet.am

Փորձառու հաշվապահ

Ավագ հաշվապահ

Փորձառու հաշվապահ

  • Պաշտոնը Ավագ հաշվապահ
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 28 - 50 տար․
  • Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
  • Հրապարակվել է 13 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

1. Մշակել և հաստատման ներկայացնել Ընկերության հաշվապահական հաշվառման քաղաքականությունը` ֆինանսական հաշվառումը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխան:
2. Ապահովել Ընկերության հաշվապահական հաշվառման վարումը և ֆինանսական հավշետվությունների կազմումը:
3. Ապահովել հարկային օրենսդրության պահանջներին համապատասխան հարկային հաշվառումը, հարկային հաշվետվությունների կազմումը և դրանց ներկայացումը պետական մարմիններին:
4. Ապահովել վիճակագրական և այլ` ֆինանսական հաշվառմանը վերաբերվող հաշվետվությունների կազմումը և ներկայացումը պետական մարմիններին:
5. Ապահովել ստացված հանձնարարականների ժամանակին կատարումը:
6. Իրականացնել սկզբնական փաստաթղթերի հավաքագրում և մշակում.
7. Վերահսկել պահեստում ապրանքների ելքն ու մուտքը, անցկացնել միջանկյալ գույքագրումներ.
8. Իրականացնել արտադրության նյութածախսի, աշխատավարձի և գործընթացով պայմանավորված այլ վերադիր ծախսերի բաշխումներ թողարկվող արտադրանքին.

Անհրաժեշտ որակավորումները
• բարձրագույն տնտեսագիտական կրթություն,
• նվազագույնը 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ (ցանկալի է արտադրության ոլորտում ),
• 1C 8.3 , Taxservise, E-invoising, MS Office (հատկապես Exsel)
• ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն։
• Ճկուն, արագ կողմնորոշվող, կարգապահ, պարտաճանաչ