Օդափոխության և հովացման համակարգերի տեղամասի ղեկավար | WorkNet.am

Օդափոխության և հովացման համակարգերի տեղամասի ղեկավար

Արհեստավոր

Օդափոխության և հովացման համակարգերի տեղամասի ղեկավար

  • Պաշտոնը Արհեստավոր
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական
  • Տարիքը 28 - 42 տար․
  • Տարածաշրջան Երևան, Քանաքեռ Զեյթուն
  • Հրապարակվել է 1 տարի, 4 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

՛՛Իմէքս Գրուպ՛՛ ՍՊԸ-ն փնտրում է մասնագետի, ով կիրականացնի օդափոխության և հովացման համակարգերի բաժնի կողմից մատուցվող ծառայությունների պլանավորման, կազմակերպման գործընթացները:

Պարտականություններն են՝

1.Վերահսկել օդափոխության և հովացման համակարգերի բաժնի ամբողջ գործընթացը, ապահովել պլանավորված աշխատանքների ժամանակին կատարումը,
2.Լուծել ստորաբաժանման գործունեության ընթացքում առաջացած խնդիրները, վերացնել թերությունները, բաց թողումները, ճշտել թերացումների պատճառները և կատարել համապատասխան գործողություններ,
3.Աշխատողների համար սահմանել աշխատանքային գրաֆիկներ և տալ հանձնարարականներ,
4.Վերահսկել ռեսուրսների արդյունավետ օգտագործումը` անընդհատ վերանայելով լրացուցիչ աշխատողների, սարքավորումների և ծառայությունների անհրաժեշտությունը, ապահովել ոլորտում նորամուծությունների վերաբերյալ տեղեկացվածությունը և դրանց համապատասխան կիրառման վերաբերյալ քայլերի կազմակերպումը,
5.Կազմել և ներկայացնել կատարված աշխատանքների վերաբերյալ ամսական հաշվետվություններ:

Պահանջներն են՝

1.Աշխատանքը պահանջում է ունենալ բարձրագույն տեխնիկական կրթություն,
2.5 տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում,
3.Համակարգչային իմացություն (Word, Excel),
4.Տեխնիկական անգլերենի իմացություն:

Դիմելու համար կարող եք ուղարկել Ձեր տվյալները [email protected] հասցեին՝ նշելով հաստիքը: