Ֆարմացիայի ամբիոնի վարիչի թափուր աշխատատեղի համար մրցույթ

Ֆարմացիայի ամբիոնի վարիչ

Ֆարմացիայի ամբիոնի վարիչի թափուր աշխատատեղի համար մրցույթ

  • Պաշտոնը Ֆարմացիայի ամբիոնի վարիչ
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Կես դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 25 - 50 տար․
  • Տարածաշրջան Երևան, Քանաքեռ Զեյթուն
  • Հրապարակվել է 9 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

Մրցույթ Ֆարմացիա ամբիոնի վարիչի թափուր աշխատատեղի համար:
Ներկայացվող պահանջներ
• Բարձրագույն կրթություն, գիտական աստիճան, գիտական կոչում/Քիմիական գիտությունների թեկնածու
• Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձառություն` բարձրագույն մասնագիտական կրթության համակարգում
• Կառավարման առնվազն 3 տարվա փորձառություն
• Անգլերենի պարտադիր իմացություն /նվազագույնը B2 մակարդակ /
Անհրաժեշտ հմտություններ և կարողունակություն
• Կրթության ժամանակակից խնդիրների և միտումների իմացություն
• Առաջնորդության և կառավարման հմտություններ և կարողություն
• Ուսուցման և ուսումնառության համագործակցային մեթոդների կիրառման հմտություններ
• Վերջնարդյունքահեն առարկայական ծրագրերի մշակման և կառավարման հմտություններ /կամ վերապատրաստվելու պատրաստակամություն/
• Թվային հմտություններ /Digital Competences/
• Արագ կողմնորոշվելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն, խնդիրների լուծման ստեղծարար մոտեցում
• Մշակում է ամբիոնի զարգացման քաղաքականությունն ու ռազմավարական ծրագիրը, ապահովում է հաստատված ռազմավարության արդյունավետ ներդրումը,
• Համակարգում է մասնագիտության կրթական ծրագրի բարելավման և վերջնարդյունքահեն կրթական ծրագրի, առարկայական ծրագրերի մշակման աշխատանքները,
• Ապահովում է կրթական գործընթացի բարձր արդյունավետությունը` համապատասխանեցնելով ԵՄՀ Որակի ապահովման ներքին, ինչպես նաև արտաքին հավատարմագրման պահանջներին,
• Ապահովում է պրոֆեսորադասախոսական կազմի մեթոդական և մասնագիտական վերապատրաստման հնարավորություններ՝ նպաստելով նրանց անընդհատ կատարելագործմանը,
• Մասնակցում է համալսարանի միջազգային գիտատեխնիկական համագործակցության շրջանակներում համատեղ իրականացվող գիտական, կրթական և կարողությունների զարգացման ծրագրերի կատարմանը,
• Հաստատում է ակտիվ երկկողմանի համագործակցություն գործատուների հետ՝ տեղացի և միջազգային ուսանողների համար ապահովելով պրակտիկաների, կամավորական աշխատանքի հնարավորություններ,
• Գործատուներին ներգրավում է կրթական ծրագրերի բարելավման և գնահատման, ինչպես նաև դասավանդման և հետազոտական աշխատանքներում։
Մրցույթին մասնակցել ցանկացողներին խնդրում ենք մինչև 2019թ-ի փետրվարի 10-ը ուղարկել լուսանկարով ինքնակենսագրական /CV/ hr@eiu.am Էլ-փոստին՝ վերնագրելով “Vacancy/Pharmacy/Head of Department”: Հեռ. (010 ) 29-90-77 (ներքին 106), ՄՌԿ բաժին
Մրցույթի առաջին փուլին՝ հարցազրույցին, կհրավիրվեն միայն վերոհիշյալ նվազագույն պայմաններին բավարարող դիմորդները։