Ֆինանսիստ
ՖինանսիստՖինանսիստ
- Պաշտոնը Ֆինանսիստ
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական,Իգական
- Տարիքը 25 - 50 տար․
- Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
- Հրապարակվել է 8 օր առաջ
«ՏԵՔՍԱՍ ՊՐՈԴԱՔՇԸՆ» ՓԲ ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու հաշվապահ/ֆինանսիստի, ով կապահովի ընկերության ֆինանսական հաշվառման գործընթացների իրականացման աշխատանքները։
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Ներքին քաղաքականությանը համապատասխան բոլոր ֆինանսական գործարքների կառավարում, գործարքների հետ կապված հարցերի վերլուծություն,
• Ժամանակին անհրաժեշտ հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,
• Ընկերության աշխատակազմի աշխատավարձերի, արձակուրդային վճարների և այլ ծախսերի հաշվարկում,
• Ֆինանսական հաշվառման հետ կապված այլ առաջադրանքների կատարում, որոնք կարող են հանձնարարվել անմիջապես ղեկավարի կողմից:
ԳԻՏԵԼԻՔ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գիտելիքներ
• Խորը գիտելիքներ հարկային օրենսդություն վերաբերյալ
• Միջին գիտելիքներ ՖՀՄՍ -ի վերաբերյալ
• Խորը գիտելիքներ մանրածախ առևտրի բիզնես գործընթացները
Հմտություններ, ունակություններ
Ֆինանսական հաշվետվություններ կազմելու հմտություն, վերլուծելու ունակություն, ժամանակի կառավարման հմտություն, ճկունություն, սթրեսակայունություն, հաղորդակցվելու հմտություն, թիմում աշխատելու ունակություն
Ծրագրերի իմացություն
• Բիզնես Excel
• MS office
• 1C
ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ
• Ռուսերենի իմացություն գրավոր և բանավոր հաղորդակցվելու համար
• Հայերենի գերազանց իմացություն
• Անգլերենի լավ իմացություն
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺ
Առնվազն 3 տարի և ավելի աշխատանքային փորձ որպես ֆինանսիստ կամ հաշվապահ
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Բարձրագույն կրթություն (հաշվապահական, տնտեսագիտական, ֆինանսական ոլորտում)
CV-ները կարող եք ուղարկել [email protected] հասցեին կամ զանգահարել 095102085։