Business assistant / Executive assistant | WorkNet.am

Business assistant / Executive assistant

Business assistant / Executive assistant

  • Պաշտոնը
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 18 - 35 տար․
  • Տարածաշրջան Երևան, Կենտրոն
  • Հրապարակվել է 1 տարի, 7 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

Կալիբրի ընկերության Հիմնադիր Տնօրենը փնտրում է ակտիվ, նախաձեռնող, բարեկիրթ և երիտասարդ օգնականի, ով պատասխանատու կլինի անհրաժեշտ աջակցության տրամադրման համար։

Պարտականություններ
- Տնօրենի աշխատանքային գրաֆիկների կազմում, վերջնաժամկետների հետևում, հանդիպումների, բանակցությունների պլանավորում/ կազմակերպում` անհրաժեշտության դեպքում մասնակցություն, արձանագրությունների և նշումների իրականացում,
- Անհրաժեշտ ինֆորմացիայի հավաքագրում, հավաստիության ստուգում և ամփոփ ներկայացում (ֆիլտրված, ճշտված և ամփոփ հաշվետվությունների կազմում),
- Հեռախոսազանգերի ընդունում, տեղաբաշխում, նամակագրությունների վարում, աշխատանք CRM-ում,
- Արտաքին գործընկերների հետ աշխատանք,
- Փաստաթղթաշրջանառության ապահովում, Ընկերության գործառնության համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, պահպանում/ արխիվացում ըստ կարգի, ծանուցումների/ ելից-մտից գրությունների հետ աշխատանք,
- Գրասենյակի բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ տեխնիկական և տնտեսական ապրանքների ապահովվածության հետևում և գնումների կազմակերպում, ըստ ժամանակացույցի ծառայությունների տրամադրման համար վճարումների իրականացաման ապահովում (ինտերնետ, հեռախոսակապ և այլն),
- Գործուղումների, տարբեր հեռահար պրոյեկտների համար անհրաժեշտ կազմակերպչական աշխատանքների իրականացում, անհրաժեշտության դեպքում մասնակցություն/ ուղեկցում (ավիատոմսերի ձեռքբերում, հյուրանոցի ամրագրում),
- Կորպորատիվ հանդիպումների, միջոցառումների, ժողովների կազմակերպում,
- Աշխատակիցներից անհրաժեշտ ինֆորմացիայի/փաստաթղթերի հավաքագրում, Տնօրենին հաշվետվությունների ներկայացում,
- Ներքին կանոնակարգերի մշակում/ աշխատակիցների կողմից գրասենյակի կարգուկանոնի պահպանման վերահսկողություն,
- Տնօրենի կողմից տրամադրված փաստաթղթերի, նյութերի ստուգում, խմբագրում, ստեղծում (տարբեր տիպի միջոցառումների համար ppt ներկայացումների պատրաստում),
- Տնօրենի անձնական բրենդինգ, սոցիալական էջերի վարում,
- Ներկայացուցչական գործառույթների իրականացում՝ Տնօրենի անունից բանակցությունների վարում, Տնօրենի/ Ընկերության շահերի ներկայացում տարբեր պետական և ոչ պետական մարմիններում),
- Տնօրենի անձնական/ առօրյա տեխնիկական խնդիրների հետ աշխատանք,
- Վարորդի գործառույթների իրականացում, մեքենայի սպասարկման կազմակերպում,
- Տնօրենի այլ հանձնարարությունների ժամանակին իրականացում։

Պահանջներ
- Գրագետ խոսք, հաղորդակցման զարգացած հմտություն,
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
- Համակարգչային գրագիտություն (MS Office/ Adobe),
- Մարքեթինգի և վաճառքների ոլորտում գիտելիքները կդիտվի, որպես առավելություն,
- Վարորդական իրավունք (B կարգ),
- Հավաստիանալու համար, որ թեկնածուն ամբողջությամբ կարդացել է աշխատանքի հայտարարության բովանդակությունը, պետք է ինքնակենսագրականը ուղարկելիս հաստիքի անվան կողքին գրել հետևյալ կոդը՝ 557,
- Դրես-կոդի պահպանում։

Պահանջվող հմտություններ

- Ժամանակի կառավարման հմտություն, պատասխանատվության զգացում,
- Ինֆորմացիան հակիրճ և գրագետ ներկայացնելու կարողություն,
- Բանակցելու, գործնական նամակագրություն վարելու կարողություն,
- Կազմակերպչական հմտություններ, արագ կողմնորոշվելու և մտապահելու զարգացած ունակություններ,
- Հետևողականություն, արդյունքի ձգտում, համառություն,
- Պատրաստակամություն լարված և արագ աշխատանքին, սթրեսակայունություն,
- Կրեատիվ, անալիտիկ մտածողություն,
- Նախաձեռնողականություն, նորը սովորելու ձգտում և ունակություն,
- Աշխատանքային էթիկա,
- Էմպաթիա, ադեկվատություն, նրբանկատություն,պոզիտիվ մտածողություն,
- Թիմում և անհատական աշխատելու ունակություն,
- Առանց վնասակար սովորությունների (ալկոհոլ, ծխախոտ),
- Քաղաքակիրթ/ բարեկիրթ վերաբերմունք ղեկավարությանը, թիմին և հաճախորդներին:

Հավելյալ նշումներ
Աշխատավարձը մրցակցային, կախված թեկնածուի որակավորումից և հմտություններից։
Աշխատանքային օրեր և ժամերը՝ երկուշաբի-շաբաթ՝ 10։00-19։00։ Մշտական հասանելիության ապահովումը կարևոր է !
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել լուսանկարով CV(Ինքնակենսագրականը) [email protected] էլ.հասցեին։