Customer Relationship Manager | WorkNet.am

Customer Relationship Manager

CRM-մասնագետ

Customer Relationship Manager

  • Պաշտոնը CRM-մասնագետ
  • Աշխատավարձը սկսած 70,000 ֏
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Իգական
  • Տարիքը 22 - 30 տար․
  • Տարածաշրջան Երևան
  • Հրապարակվել է 6 տարի, 6 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

Նկարագրություն

Ռենթ Տրանս ՍՊԸ փոխադրամիջոցների վարձակալության կազմակերպությունը փնտրում է ճկուն, նպատակասլաց, նորարար մտածելակերպով և ակտիվ անձի, ով կզբաղեցնի հաճախորդների հետ հարաբերությունների հաստատման և զարգացման մենեջերի(CRM) պաշտոնը:

Պահանջվող հմտություններ՝

անգլերենի գերազանց իմացություն,
ապագա գործընկերներին նամակների ուղղարկում,
հաճախորդներին գրավելու և ծառայությունները վաճառելու հմտություն,
հաղորդակցման և բանակցելու գերազանց հմտություններ,
հաճախորդներին սպասարկման հմտություններ։
Նվազագույն պահանջներ.

Միաժամանակ մի քանի նախագծերի և ընկերությունների հետ աշխատելու ունակություն
Վերլուծություններ, պլանավորում կատարելու, կանխատեսումներ անելու, հմտություններ
Ճկունություն, արագ մտածելու և գործելու ունակություն, ոչ ստանդարտ մտածելակերպ
Դինամիկ միջավայրում առաջադրանքներն ըստ առաջնահերթության բաշխելու և անհրաժեշտության դեպքում վերաբաշխելու ունակություն
Հաղորդակցման գերազանց հմտություններ, մարդկանց հետ արագ շփման եզրեր գտնելու, հարաբերությունները կառավարելու և դրական արդյունք ապահովելու ունակություն
Գործարար մտածելակերպ
Համակարգելու ունակություն
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է, ռուսերենի և հայերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն:
Համակարգչային բազիսային ծրագրերով աշխատելու ունակություն:


Աշխատանքային պարտականություններ՝

Նամակների կազմում և ուղարկում,
տեղական և միջազգային հաճախորդների հեռախոսային սպասարկում,
հաճախորդների տվյալների բազայի հավաքագրում և կառավարում:
Բոլոր հետաքրքրված անձիք կարող են ուղարկել ինքնակենսագրությունը, նշելով աշխատանքային փորձը, որակավորումը Ընկերության էլ.փոստին` վերնագրում նշելով համապատասխան պաշտոնի անվանումը։