Digital marketing specialist | WorkNet.am

Digital marketing specialist

Digital marketing specialist

  • Պաշտոնը
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Իգական
  • Տարիքը 18 - 55 տար․
  • Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
  • Հրապարակվել է 1 տարի, 2 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

<<Ալֆա Ֆարմ>> ընկերությունը փնտրում է թվային մարքեթինգի մասնագետի ընկերության մարքեթինգային թիմին միանալու համար։

Աշխատանքային պարտականություններ՝
-Մասնակցել սոցիալական մեդիայի առաջխաղացման ռազմավարության մշակմանը՝ հիմնվելով Ընկերության յուրօրինակության, արժեքերի և նպատակների վրա,
-Մշակել և ներդնել գործունեության զարգացման նոր գաղափարներ՝ դիջիթալ հարթակներում Ընկերության հետևորդների քանակի ավելացման և նրանց լոյալությունն ապահովելու նպատակով,
-Ներդնել արդյունավետ գովազդային արշավներ՝ միջոցառումներ, ակցիաներ, մրցույթներ՝ համաձայն -Ընկերությունում առկա ռազմավարության և սահմանված նպատակների համապատասխան բոլոր դիջիթալ հարթակներում,
-Դիջիթալ հարթակներում ստեղծել նոր հաշիվներ, ինչպես նաև զարգացնել արդեն իսկ առկաները,
-Իրականացնել դիջիթալ հարթակներում Ընկերության հաշիվների ամենօրյա մոնիթորինգ, այդ թվում օրական այցելությունների վերլուծություններ և նամակների/մեկնաբանությունների վերահսկողություն,
-Ապահովել Ընկերության էջերի տեսանելիությունը տարբեր դիջիթալ հարթակներում , ինչպես նաև արդեն իսկ գոյություն ունեցող սոցիալական հարթակներում
-Պատրաստել հրապարակման համար անհրաժեշտ որակյալ կոնտենտներ, այդ թվում ֆոտո, վիդեո և տեքստային նյութեր՝ համապատասխան բրենդերի ուղեցույցների,
-Ապահովել մշտական կապը Ընկերության և նրա հետևորդների միջև՝ մշտապես պատասխանելով հարցադրումներին և վերլուծելով նրանց կարծիքները,
-Վերլուծել և գնահատել իրականացված SMM արշավների արդյունավետությունը:
-Ֆրասնաիկան հայտնի կոսմետիկ բրենդերի զարգացման նպատակով առաջարկել կրեատիվ լուծումների /արշավների իրագործում դիջիթալ հարթակներում
-Ուսումնասիրել ոլորտը և մշտապես տեղյակ լինել փոփոխություններին՝ կատարելով համապատասխան առաջարկներ

Պահանջվող հմտություններ՝
-Բարձրագույն կրթություն մարքեթինգի, PR-ի կամ այլ հարակից ոլորտում
-Առնվազն 6 ամսվա աշխատանքային փորձ որպես թվային մարքեթիգի մասնագետ
-Մարքեթինգի և հաղորդակցության ընդհանուր դրույթների իմացություն,
-SMM հմտություններ, ամբողջ գործիքակազմի իմացություն,
-PPC, Google ads, Yandex ads, Facebook Ads Manager, գործիքակազմի իմացություն, պրակտիկայում աշխատանքայինն փորձի առկայություն
-Content Writing-ի հմտություններ
-Նշված ոլորտի հավաստագրերի կամ որակավորումների առկայությունը ցանկալի է
-Inbound Մարքեթինգի մեթոդոլոգիայի իմացությունը կդիտվի որպես առավելություն
-Վեբ վերլուծության գործիքների իմացություն, օրինակ Google Analytics, Yandex Metrika
-Վերլուծական միտք
-Հաջողությամբ իրականացված նախագծերի պորտֆոլիո,
-Սոցցանցերում էջերի վարման և կառավարման փորձ,
-Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
-Որակական և քանակական վերլուծություններ իրականացնելու ունակություններ,
-Գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ։

Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականը ուղարկել [email protected] էլ հասցեին նամակի թեմա բաժնում նշելով <<Digital marketing specialis>>։