Front Desk Manager/Maintenance Manager at Elite Plaza Business Center | WorkNet.am

Front Desk Manager/Maintenance Manager at Elite Plaza Business Center

Ընդունարանի աշխատակից

Front Desk Manager/Maintenance Manager at Elite Plaza Business Center

  • Պաշտոնը Ընդունարանի աշխատակից
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Իգական
  • Տարիքը 18 - 30 տար․
  • Տարածաշրջան Երևան, Կենտրոն
  • Հրապարակվել է 4 տարի, 7 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

Elite Plaza Business Center «Ա» դասի բիզնես-կենտրոնը փնտրում է Front Desk Manager/Maintenance Manager: Այստեղ աշխատում են 60-ից ավել տեղական և միջազգային կազմակերպություններ։ Ամսական միջինում Էլիտ Պլազա բիզնես-կենտրոնում տեղի են ունենում 42+ միջոցառում, որոնց մասնակցում են 2,700+ մասնակից։
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ռեզյումեն (CV) [email protected] էլ.հասցեին, «Subject»-ում՝ գրելով «EP-Admin2019»։ Դիմումներիի վերջնաժամկետ՝ 12 Սեպտեմբերի 2019:

Ահա Էլիտ Պլազան`
https://www.youtube.com/watch?v=itl75Xm32Ts

Այսպես են կազմակերպվում միջոցառումները Էլիտ Պլազաում`
https://www.youtube.com/watch?v=viIvtjWGPsw
https://www.facebook.com/beautomated888/videos/327223171230676/

Պարտականություններ՝
- Սպասարկել վարձակալներին գրասենյակների հետ կապված ընթացիկ նորոգումների մասով։
- Լրացնել ամենօրյա հաշվետվություններ։
- Կատարել հարցումներ մատակարարներին, գտնել լավագույն գնային առաջարկը և կազմակերպել ապրանքի գնումը։
- Ուղարկել տեկետվական բնույթի էլ․ նամակներ վարձակալներին (երկլեզու՝ հայերեն և անգլերեն)։
- Ուղեկցել այցելուներին փնտրվող գրասենյակ։
- Պատասխանել հեռախոսազանգերին կապված գրասենյակային տարածքների վարձակալության և միջոցառումների կազմակերպման հետ։
- Հանձնել վարձակալներին հասցեագրված նամակները։
- Առաջարկել մատուցվող ծառայությունների բարելավման հետ կապված առաջարկներ։

Պահանջներ՝
- 18-30 տարեկան
- Հաճախորդին ժպտալու ունակություն նույնիսկ ծանր աշխատանքային օրվա վերջում
- Հաճախորդին հուզող հարցին հնարավորինս շուտ պատասխան գտնելու ունակություն
- Հաճախորդի հետ դժվար իրավիճակում լուծում տալու ունակություն, միևնույն ժամանակ բարձր պահելով ընկերության պատիվը
- Քաղաքավարության կանոնների իմացություն
- Համակարգչով աշխատելու փորձ Microsoft Office (Word, Excel, PowerPoint)
- Լեզուների իմացություն` Անգլերեն և Ռուսերեն։ Բավարար օտարերկրյա վարձակալների հետ գրավոր և բանավոր շփվելու համար։ Ամբողջ նամակագրությունը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն։
- CorelDraw իմացությունը կդիտվի որպես լրացուցիչ առավելություն
- Առնվազն 1 տարի աշխատանքային փորձը նախընտրելի է

Հավելյալ նշումներ`
- Բարձր հատկանիշներ ցուցաբերելու դեպքում հնարավոր է հաստիքի բարձրացում
- Աշխատանքը երկուշաբթիից շաբաթը ներառյալ, ամբողջական օրով
Եթե մինչև վերջ կարդացել եք աշխատանքի հայտարարությունը, ապա բացի CV-ից անպայման ուղարկեք ուղեկցող նամակ, որը սկսեք հետևյալ նախադասությամբ՝ «Ես միանշանակ այն մարդն եմ, որին Դուք փնտրում եք։»