Front Desk Manager/Maintenance Manager at Elite Plaza Business Center | WorkNet.am

Front Desk Manager/Maintenance Manager at Elite Plaza Business Center

Ընդունարանի աշխատակից

Front Desk Manager/Maintenance Manager at Elite Plaza Business Center

  • Պաշտոնը Ընդունարանի աշխատակից
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Իգական
  • Տարիքը 22 - 37 տար․
  • Տարածաշրջան Երևան, Կենտրոն
  • Հրապարակվել է 1 տարի, 2 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

Elite Plaza Business Center «Ա» դասի ամենամեծ բիզնես-կենտրոնը փնտրում է Front Desk Manager/Maintenance Manager: «Էլիտ Պլազա» -ն դարձել է Երևանի նշանավոր խորհրդանիշնեից մեկը և ժամանակակից ճարտարապետության վառ օրինակ է:

Այստեղ աշխատում են 50+ տեղական և միջազգային կազմակերպություններ։ Ամսական Էլիտ Պլազա բիզնես-կենտրոնում տեղի են ունենում մինչև 42+ միջոցառում, որոնց մասնակցում են 2,700+ մասնակից։

➡ Միացի՛ր մեր թիմին, ուղարկիր քո CV-ն [email protected] էլ.հասցեին, «Subject»-ում՝ գրելով «EP-Admin2023»։ Դիմումներիի վերջնաժամկետ՝ 18 Փետրվարի 2023: Ստուգիր քո էլ․ փոստը՝ CV-ն ուղարկելուց հետո պատասխան նամակով հաջորդ փուլի համար թեստ կգա։ Ուշադիր եղիր։ :)

Ահա Էլիտ Պլազան`
https://www.youtube.com/watch?v=itl75Xm32Ts

Այսպես են կազմակերպվում միջոցառումները Էլիտ Պլազաում`
https://www.youtube.com/watch?v=viIvtjWGPsw
https://www.youtube.com/watch?v=vxAAS_h3EWA

➡ Պարտականություններ՝
- Սպասարկել վարձակալներին գրասենյակների հետ կապված ընթացիկ նորոգումների մասով։
- Լրացնել ամենօրյա հաշվետվություններ։
- Կատարել հարցումներ մատակարարներին, գտնել լավագույն գնային առաջարկը և կազմակերպել ապրանքի գնումը։
- Ուղարկել տեկետվական բնույթի էլ․ նամակներ վարձակալներին (երկլեզու՝ հայերեն և անգլերեն)։
- Վարձակալներին սպասարկելիս ուղղորդվել հստակ սահմանված կանոնակարգով։
- Ուղեկցել այցելուներին փնտրվող գրասենյակ։
- Պատասխանել հեռախոսազանգերին կապված գրասենյակային տարածքների վարձակալության և միջոցառումների կազմակերպման հետ։
- Հանձնել վարձակալներին հասցեագրված նամակները։
- Առաջարկել մատուցվող ծառայությունների բարելավման հետ կապված առաջարկներ։

➡ Պահանջներ՝
- 22-37 տարեկան
- Հաճախորդին ժպտալու ունակություն նույնիսկ ծանր աշխատանքային օրվա վերջում
- Հաճախորդին հուզող հարցին հնարավորինս շուտ պատասխան գտնելու ունակություն
- Հաճախորդի հետ դժվար իրավիճակում լուծում տալու ունակություն, միևնույն ժամանակ բարձր պահելով ընկերության պատիվը
- Քաղաքավարության կանոնների իմացություն
- Սեփական նախաձեռնությամբ անծանոթ մարդկանց հետ արագ կոնտակտ հաստատելու ունակություն
- Համակարգչով աշխատելու փորձ Microsoft Office (Word, Excel, PowerPoint), Outlook

- Լեզուների իմացություն` Անգլերեն և Ռուսերեն։ Բավարար օտարերկրյա վարձակալների հետ գրավոր և բանավոր շփվելու համար։ Ամբողջ նամակագրությունը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն։
- Գրաֆիկական դիզայնի որևէ ծրագրի (CorelDraw, Illustrator, Canva) իմացությունը կդիտվի որպես լրացուցիչ առավելություն
- Առնվազն 1 տարի աշխատանքային փորձը նախընտրելի է

➡ Հավելյալ նշումներ`
- Աշխատանքը երկուշաբթիից շաբաթը ներառյալ, ամբողջական օրով

Եթե մինչև վերջ կարդացել եք աշխատանքի հայտարարությունը, ապա բացի CV-ից նամակի մեջ գրեք թե ինչու հենց Ձեզ պիտի ընդունենք մեր թիմ, և անպայման տեքստը սկսեք հետևյալ նախադասությամբ՝ «Ես միանշանակ այն մարդն եմ, որին Դուք փնտրում եք։»