HR Manager | WorkNet.am

HR Manager

HR Manager

HR Manager

  • Պաշտոնը HR Manager
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 22 - 40 տար․
  • Տարածաշրջան Երևան, Կենտրոն
  • Հրապարակվել է 21 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

Կալիբրի անշարժ գույքի գործակալությունը իր թիմը համալրելու նպատակով աշխատանքի է հրավիրում HR Մենեջերի, ով պատասխանատու կլինի Ընկերության ՄՌԿ և կազմակերպական զարգացման բոլոր պրոցեսների համար:
Պարտականություններ

ՄՌԿ և տաղանդների հավաքագրում
•Ընկերության ռազմավարության և տեսլականի համապատասխան ՄՌԿ ռազմավարության մշակում և ներդրում,
•Աջակցություն Ընկերության կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակների իրականացմանը մարդկային կապիտալի ներգրավման, զարգացման, մոտիվացիայի և պահպանման միջոցով,
•Գործատուի բրենդի կառուցում (մասնավորապես՝ հավաքագրման գործընթացի գրագետ կազմակերպում online հարթակներում, ընկերության պատշաճ ներկայացում դիմորդների/ թեկնածուների հետ շփման ժամանակ, աշխատանքի շուկաներին/ տարբեր միջոցառումներին Ընկերության թափուր ներկայացում),
•Տաղանդների հավաքագրման գործընթացի կազմակերպում,
•Հարցազրույցների, անհրաժեշտության դեպում թեստավորումների կազմակերպում և իրականացում,
•Նոր ընդունված աշխատակիցների համար ադապտացիոն ամբողջ գործընթացի կազմակերպում, նախնական ուսուցումների, փորձաշրջանների, դրանց գնահատման գործընթացների և հետադարձ կապի ապահովում,
•Անձնակազմի զարգացման և ուսուցման կարիքների բացահայտում և թրեյնինգների կազմակերպում, դրանց արդյունավետության գնահատում,
•Դրական և էֆֆեկտիվ աշխատանքային միջավայրի ստեղծմանն ուղղված միջոցառումների կազմակերպում,
•Exit հարցազրույցների իրականացում, հոսունության ցուցանիշների վերհանում, դրանց պատճառների վերլուծություն և լուծումների առաջարկություն։
Կազմակերպական զարգացում
•Կազմակերպության գործառնության արդյունավետության բարձրացում,
•Կազմակերպական օպտիմալ և արդյունավետ կառուցվածքի ստեղծում, ինչը կազմակերպական արդյունավետ աշխատանքային համակարգի ստեղծման միջոցով կնպաստի Ընկերության նպատակների իրականացմանը,
•Ընկերության արժեքների վերհանում և աշխատանքային պրոցեսների և գործելաոճերի համապատասխանեցում դրանց՝ կորպորատիվ մշակույթի կառուցում,
•Մոտիվացիոն սխեմաների կառուցում համապատասխան կազմակերպական կառուցվածքի և աշխատանքների գնահատման համակարգի։
ՄՌԿ վարչարարություն
•Աշխատանքային հարաբերություններին վերաբերող փաստաթղթերի պատրաստում,
•Ներքին կարգապահական կանոնների մշակում և ներդրում,
•Աշխատավարձերի և կատարողականների հաշվարկ և վերանայումներ,
•Արձակուրդների, աշխատավարձերի, աշխատանքային հարաբերություններում ծագող տարբեր հարցերի մասով աշխատակիցների հարցերին պատասխանում։
Պահանաջներ
•Բարձրագույն կրթություն,
•Համապատասխան աշխատանքային փորձ նվազագույնը 2 տարի,
•Գրագետ խոսք, հաղորդակցման զարգացած հմտություն,
•Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
•Համակարգչային գրագիտություն (MS Office),
•Աշխատանքային հարաբերութոյւններին վերաբերով օրենքների կիրառության կարողություն,
•Հավաստիանալու համար, որ թեկնածուն ամբողջությամբ կարդացել է աշխատանքի հայտարարության բովանդակությունը, պետք է ինքնակենսագրականը ուղարկելիս հաստիքի անվան կողքին գրել հետևյալ կոդը՝ 555։
•Դրես-կոդի պահպանում։

Պահանջվող հմտություններ
•Բանակցելու, հարցազրույցներ վարելու, գործնական նամակագրություն վարելու կարողություն,
•Քաղաքակիրթ/ բարեկիրթ վերաբերմունք ղեկավարությանը, թիմին և թեկնածուներին,
•Աշխատանքային էթիկա,
•Էմպաթիա, ադեկվատություն, նրբանկատություն,պոզիտիվ մտածողություն,
•Ժամանակի կառավարման հմտություն, պատասխանատվության զգացում,
•Ինֆորմացիան հակիրճ և գրագետ ներկայացնելու կարողություն,
•Կազմակերպչական հմտություններ, արագ կողմնորոշվելու զարգացած ունակություններ,
•Հետևողականություն, արդյունքի ձգտում,
•Կրեատիվ, անալիտիկ մտածողություն,
•Նախաձեռնողականություն, նորը սովորելու ձգտում և ունակություն,
•Թիմում և անհատական աշխատելու ունակություն:

Հավելյալ նշումներ
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել CV(Ինքնակենսագրականը) [email protected] էլ.հասցեին։