HVAC նախագծող | WorkNet.am

HVAC նախագծող

HVAC նախագծող

HVAC նախագծող

  • Պաշտոնը HVAC նախագծող
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 21 - 50 տար․
  • Տարածաշրջան Երևան, Արաբկիր
  • Հրապարակվել է 2 տարի, 1 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

Ջերմագազամատակարարման և օդափոխության ճարտարագետի հիմնական պարտականություններն են՝
• Կատարել շինությունների ուսումնասիրություն օդափոխության և օդորակման, ջեռուցման ինժեներական համակարգերի նախագծում անցկացնելու նպատակով
• Վերլուծել պատվիրատուների պահանջները, մշակել համակարգի կառուցվածքը և առանձնահատկությունները, կատարել համակարգերի նախագծում
• Կատարել անհրաժեշտ սարքավորումների ընտրություն
• Կատարել ինժեներական համակարգերի հաշվարկ (հիդրավլիկ, աերոդինամիկ)
• Կազմել նախագծեր և նախագծային փաստաթղթեր
• Նախագծերը համաձայնեցնել պատվիրատուների հետ
• Իրականացնել նախագծի ծավալավորում
• Իրականացնել մոնտաժային աշխատանքների վերահսկողություն
Անհրաժեշտ գիտելիքներ և որակավորում
• Կրթական աստիճան (առնվազն մագիստրոսի կոչում) ճարտարագիտության բնագավառում
• Առնվազն 2 տարվա փորձ ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերի նախագծման բնագավառում
• Ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերի գերազանց իմացություն
• Նախագծեր կազմելու և այլ նախագծային փաստաթղթերի ստանդարտների իմացություն
• Շինարարական նորմերի և կանոնների ստանդարտների վերծանման ունակություն
• Հայերեն, ռուսերեն, լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է
• MS Office- ի գերազանց իմացություն
• Auto CAD ծրագրերի գերազանց իմացություն
• Revit և 3D MAX ծրագրի իմացությունը ցանկալի է
Հմտություններ և ունակություններ
• Հաղորդակցման և բանակցելու զարգացած հմտություններ
• Արդյունքների ստացման նպատակասլացություն
• Մանրուքների հանդեպ ուշադիր լինելու ունակություն
• Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն
• Թիմային աշխատանքի իրականացման ունակություն
• Պարտաճանաչություն