“MIRROR” ընկերությունը փնտրում է ինտերիեր և էքստերիեր դիզայներների | WorkNet.am

“MIRROR” ընկերությունը փնտրում է ինտերիեր և էքստերիեր դիզայներների

Ինտերիեր-դիզայներ

“MIRROR” ընկերությունը փնտրում է ինտերիեր և էքստերիեր դիզայներների

  • Պաշտոնը Ինտերիեր-դիզայներ
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 23 - 40 տար․
  • Տարածաշրջան Երևան, Արաբկիր
  • Հրապարակվել է 19 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

“MIRROR” ընկերությունը փնտրում է մրցունակ և տաղանդավոր ինտերիեր/էքստերիեր դիզայների՝ աշխատանքային թիմը համալրելու նպատակով։

Աշխատանքային պարտականություններն են՝
• Մասնագիտական ծրագրերի լիարժեք տիրապետում (3ds Max, Autocad, V-ray, Corona (ցանկալի է նաև Photoshop, Archicad))
• Հանդիպել հաճախորդի հետ պարզելու նրա ցանկությունները, օգտագործվող տարածքը և բյուջեն
• Կատարել չափագրում, գծագրերի պատրաստում
• Հասկանալ հաճախորդի բիզնես պահանջները և մշակել դրանց համապատասխան դիզայներական կոնցեպտներ
• Առաջարկել նորարարական օպտիմալ լուծումներ՝ հաշվի առնելով արժեքի և ժամանակի սահմանափակումները
• Տրամադրել խորհրդատվություն պատվիրատուին՝ կախված տեխնիկական և դիզայնի պահանջներից

Անհրաժեշտ հմտություններն են՝
• Կրեատիվ և հետաքրքիր մտածողություն
• Բարձրագույն կրթություն դիզայնի բնագավառում
• Մանրազնին ուշադրություն մանրուքների նկատմամբ՝ անսխալ, կոկիկ և բարձրորակ դիզայներական աշխատանք ապահովելու համար
• Թիմում աշխատելու կարողություն և պատրաստակամություն
• Լարված իրավիճակներում աշխատելու կարողություն
• Հստակ վերջնաժամկետների պայմաններում աշխատելու կարողություն և պատրաստակամություն
• Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
• Լավատեսություն և պոզիտիվ բնավորություն

Աշխատանքի պայմաններ՝ մշտական
Աշխատանքի տեսակը՝ ամբողջ դրույք
Աշխատանքի գտնվելու վայրը՝ ք․Երևան, Կոմիտաս 40/2
Կատեգորիա՝ Դիզայն

Լրացուցիչ տեղեկատվություն
Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց CV-ն [email protected] հասցեին՝ նշելով «Ինտերիեր/էքստերիեր դիզայներ» հաստիքի անվանումը թեմա(subject) բաժնում, կամ կարող են զանգահարել +37444647767 հեռախոսահամարով