"Baghdasaryan's Group" ընկերությանը անհրաժեշտ է ներգնա տուր-մենեջեր։

Տուր-մենեջեր

"Baghdasaryan's Group" ընկերությանը անհրաժեշտ է ներգնա տուր-մենեջեր։

  • Պաշտոնը Տուր-մենեջեր
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Իգական
  • Տարիքը 22 - 35 տար․
  • Տարածաշրջան Երևան, Արաբկիր
  • Հրապարակվել է 7 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

"Baghdasaryan's Group" ընկերության դուստր ձեռնարկությանը՝ "Baghdasaryan's Traveling & Guests Service"-ին անհրաժեշտ է բարետես արտաքինով ներգնա տուր մենեջեր։

Աշխատանքի նկարագրություն՝ տուր փաթեթների մշակում, հյուրերի ընդունելություն, հյուրընկալություն և այլ ծառայությունների կազմակերպում, նոր հաճախորդների ներգրավում, գործընկերների հետ նամակագրություն, պայմանավորվածությունների ձեռքբերում։

Պահանջվող հմտություններ՝ բարձրագույն կրթություն, MS փաթեթի և Adobe Photoshop ծրագրերի իմացություն, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց տիրապետում, Հայաստանի տեսարժան վայրերի լավ իմացություն, պարտաճանաչություն, հաղորդակցվելու ունակություն, աշխատանքային փորձ՝ տվյալ ոլորտում։

Աշխատանքային գրաֆիկը հնգօրյա է, իսկ աշխատանքային ժամերը՝ 09։00 - 18։00։
Վերոնշյալ պայմաններին բավարարող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները և 3 հատ ազատ ոճի լուսանկարները d.a.baghdasaryan@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով այն պաշտոնը, որի համար դիմում եմ։
Չհամապատասխանող ինքնակենսագրականները չեն դիտարկվի։