TNER.am-ին անհրաժեշտ է գործակալներ/բռոկերներ | WorkNet.am

TNER.am-ին անհրաժեշտ է գործակալներ/բռոկերներ

Գրասենյակային աշխատանք

TNER.am-ին անհրաժեշտ է գործակալներ/բռոկերներ

  • Պաշտոնը Գրասենյակային աշխատանք
  • Աշխատավարձը սկսած 1,000,000 ֏
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 22 - 38 տար․
  • Տարածաշրջան Երևան, Կենտրոն
  • Հրապարակվել է 6 տարի, 10 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

Աշխատանք և կարիերա TNER. AM -ում!

Եթե Դուք ունեք բանակցություններ վարելու ունակություն, շփվող եք, նախաձեռնող և համառ՝ ապա բաց մի թողեք հնարավորությունը, շտապե՛ք միանալ ՄԵՐ ԹԻՄԻՆ:
*աշխատատեղ- գործակալ (ուհի)
*աշխատանքի բնույթը- անշարժ գույքի վաճառք/վարձակալություն
*հիմնական գործառույթներ՝
TNER. Am կայքի վաճառքի կամ վարձակալության անշարժ գույքերի մանրամասն ինֆորմացիայի ճշգրիտ տիրապետում
անշարժ գույքերի պատշաճ ցուցադրություն հաճախորդներին

*պահանջներ՝
1. Բարձրագույն կրթություն
2. Օտար լեզուների բազային իմացություն
3. Արագ կողմնորոշվելու ունակություն
4. Հաղորդակցական և բանակցական հմտություններ
5. Ինտենսիվ աշխատանքի կարողություն
6. Մեքենա վարելու կարողություն

Աշխատանքային պայմաններ՝
-վեցօրյա աշխատանքային շաբաթ
ճկուն աշխատանքային գրաֆիկ + հանգստյան օր՝ շաբաթեկան մեկ օր
-բարձր և մրցունակ աշխատավարձ
-կառավարման լիբերալ ոճ/ժողովներ, ընդհանուր կարծիքների փոխանակում...
Վերոնշյալ պայմաններին բավարարող բոլոր անձինք կարող են ներկայացնել իրենց CV-ն (լուսանկարով) TNERam-ի տնօրինությանը, Ագաթանգեղոս 6 հասցեով/ Կենտրոն Կադաստրի շենք/ կամ ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]
Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: Լրացուցիչ ինֆորմացիայի համար զանգահարել նշված հեռախոսահամարով:

Յուրաքանչյուր գործակալի հաջողություններն ու ձեռքբերումները կարևոր են մեզ համար, քանի որ Գործակալը ընկերության դեմքն է, նրա պաշտոնական ներկայացուցիչը, հետևաբար նրա մասնագիտական պատրաստվածությունը և հաճախորդներին որակյալ սպասարկելու ակտիվությունը պահպանելու հիմնահարցերը մշտապես մեր ուշադրության կենտրոնում են:
ԳՈՐԾԱԿԱԼԸ ինքն է որոշում, թե երբ և ինչքան աշխատի և ունի անսահմանափակ եկամուտ ստանալու հնարավորություն: Այս աշխատանքի շնորհիվ նա ոչ միայն կբարելավի իր ֆինանսական վիճակը, կընդլայնի իր անձնական և գործնական կապերի շրջանակն, այլև ժամանակի ընթացքում
կդառնալ նաև ընկերության մրցակցային աշխատող:
Մենք ունենք մշակված բազային համակարգ՝ գնորդների և առաջարկների մասով, ինչը հնարավորություն է տալիս մեր գործակալներին մշտապես լինել տեղեկացված և մրցունակ: