TOUR MANAGER/ ՏՈՒՐԻԶՄԻ ՄԵՆԵՋԵՐ | WorkNet.am

TOUR MANAGER/ ՏՈՒՐԻԶՄԻ ՄԵՆԵՋԵՐ

Տուր-մենեջեր

TOUR MANAGER/ ՏՈՒՐԻԶՄԻ ՄԵՆԵՋԵՐ

  • Պաշտոնը Տուր-մենեջեր
  • Աշխատավարձը սկսած 100,000 ֏
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Իգական
  • Տարիքը 20 - 65 տար․
  • Տարածաշրջան Երևան, Կենտրոն
  • Հրապարակվել է 2 տարի, 1 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

Հոպա Հոլդինգ Ինտերնեյշնլ Ընկերությունը հայտարարում է մրցույթ` տուր մենեջեր, ավիատոմսերի վաճառքի գործակալ, վաճառքների կազմակերպման և հաճախորդների սպասարկման մենեջերների պաշտոնների համար:

Կազմակերպությունը Հայաստանում գործունեություն է ծավալում 2013 թվականից: Կազմակերպության հիմնական ուղվածությունն է՝ արտագնա տուրիզմը, իսկ հիմնական ուղղություններն են` Եվրոպական երկրները (Չեխիա, Հունաստան, Ավստրիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա), ծովափնյա հանգստի քաղաքները, Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, ինչպես նաև Շրի-Լանկան, Թայլանդը և այլ ուղղություններ:
Հոպա Հոլդինգի բացառիկ համագործակցությունը տուրիզմի ոլորտի միջազգային առաջատար և խոշորագույն ընկերությունների հետ, հնարավորություն է ընձեռում պատշաճ տեղ գրավել Հայաստանյան շուկայում` առաջարկելով անհատական և խմբակային տուրիզմի համար նախատեսված բոլոր պայմանները: Հոպա Հոլդինգը, հետևելով իր կարգախոսին`”Ձեր հարմարավետությունը`Մեր առավելությունն է”՝ զբոսաշրջիկներին մատուցում է միայն որակյալ ծառայություն:

Կազմակերպության ներքին կանոնակարգը իր աշխատակիցներին է պարտադրում՝ հետևել զբոսաշրջիկների մաքսիմալ հարմարավետության ապահովմանը :
Տուր մենեջեր մասնագետի հիմնական աշխատանքը բաղկացած է հետևյալից`
Խորհրդատվություններ`զբոսաշրջիկների, ուղևորների հետ,
տուրիստական, գործնական այցերի համար նախատեսված փաթեթների կազմում,
հյուրանոցների և ավիատոմսերի ամրագրում, հեռախոսային հարցումների նախնական վերլուծություն, այցելուների գործերի վարում, գործընկեր կազմակերպությունների հետ շարունակական կապի ապահովում, խմբակային տուրիզմի համար նախատեսված նոր ուղղությունների մշակում:
Աշխատանքի անխուսափելի բաղադրիչն է՝ շարունակական ուսուցումը և վերապատրաստումները, նոր ուղղությունների մշակումները

Անհրաժեշտ որակավորումներ`
Պարտադիր է `
Բարձրագույն կրթություն
Օտար լեզուների իմացություն (անգլերեն լեզուն պարտադիր)
Համակարգչին և օֆիսային տեխնիկային գերազանց տիրապետում
Աշխարհագրության բազային իմացություն
Ոչ պարտադիր, բայց խրախուսվող` աշխատանքային փորձը:
Ավիատոմսերի վաճառքի ծրագրերի իմացությունը շատ ողջունելի է:

Մրցույթին մասնակցելու կարգը`
Ներկայացնել ինքնակենսագրություն` հայերեն և անգլերեն լեզուներով, կամ միայն անգլերեն
Լուսանկար 3x4
Այլ փաստաթղթեր (գովասանագրեր, պատվորեր և այլ) որոնք կարծում եք կարևոր են ձեր դիմումի դրական պատասխանի համար:

Կցել այս բոլորը նամակին և ուղարկել մինչև ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-ը [email protected] հասցեին:
Նամակի վերնագրում նշել` HTHR0918
Նախնական ընտրության փուլն անցած դիմորդները կհրավիրվել հարցազրույցի: Ձեզ հետ կկապվեն հեռախոսով կամ էլեկտրոնային նամակով, տեղեկացնելով հարցազրույցի օրը, վայրը և ժամը:
Դիմումները կուսումնասիրվեն ըստ իրենց ստացման ամսաթվի: Նախապատվություն կտրվի ավելի վաղ դիմորդներին: