Ագրոնոմ/Գյուղատնտես | WorkNet.am

Ագրոնոմ/Գյուղատնտես

Ագրոնոմ/Գյուղատնտես

  • Պաշտոնը
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական
  • Տարիքը 25 - 40 տար․
  • Տարածաշրջան Երևան, Կենտրոն
  • Հրապարակվել է 2 տարի, 11 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

Երեմյան Փրոջեքթսը աշխատանքի է հրավիրում փորձառու ագրոնոմ գյուղատնտեսի, որը պատասխանատու կլինի Ընկերության դաշտային տնտեսության բնականոն աշխատանքի կազմակերպման համար

Աշխատանքային պարտականություները
• Կազմել կերային մշակաբույսերի տարեկան մշակման ժամանակացույցը
• Կազմակերպել հողի նախապատրաստման ցանքսի աշխատանքները
• Ճիշտ ժամանակին ընտրել և պլանավորել մշակաբույսերի տնկման տեսակները, քանակները։
• Իրականացնել մի շարք մասնագիտական գործառույթներ ուղղված դաշտային և կերային մշակաբույսերի առավել արդյունավետ տեխնոլոգիական արտադրությանը։
• Իրականացնել ագրոտեխնիկական միջոցառումներ`ուղղված հողի բերրիության բարձրացմանը և գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրողականության բարձրացմանը
• Իրականացնել գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուների և հիվանդությունների հայտնաբերման, կանխարգելման, ինչպես նաև դրանց դեմ պայքարի միջոցառումները,
• Պլանավորել բերքի խնամքի, ոռոգման և բերքահավաքի ճիշտ ժամանակացույցերը։
• Պահպանել շրջակա միջավայրը և անվտանգության կանոնները աշխատանքային գործունեության ընթացքում

Անհրաժեշտ որակավորումներ և հմտություններ
• Բարձրագույն կրթություն գյուղատնտեսական մշակաբույսերի կամ հարակից այլ ոլորտներում
• Նվազագույնը 4 տարվա աշխատանքային փորձ դաշտային և կերային մշակաբույսերի մշակության ոլորտում
• Հողային օրենսդրության հիմունքների իմացություն
• Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն

Դիմելու ընթացակարգը
Դիմել կարող եք` Ինքնակենսագրություններն ուղարկելով [email protected] էլ. Փոստին` Նշելով պաշտոնը, որի համար դիմում եք: Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձիք: