Բարմեն | WorkNet.am

Բարմեն

Բարմեն

Բարմեն

  • Պաշտոնը Բարմեն
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 18 - 45 տար․
  • Տարածաշրջան Երևան, Կենտրոն
  • Հրապարակվել է 8 ամիս, 9 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

Toto gaming ընկերությունը փնտրում է աշխույժ, պարտաճանաչ, ժպտերես, բարեհամբույր, թիմում աշխատելու ունակությամբ բարմեն:


Աշխատանքային պարտականություններ՝

– Նախապատրաստել աշխատատեղը աշխատանքային հերթափոխի մեկնարկի համար
– Սպասարկել հյուրերին
– Պատրաստել տարբեր տեսակի տաք և սառը նախուտեստներ, ալկոհոլային և ոչ ալկոհոլոային կոկտեյլներ
– Պատրաստել, ձևավորել, մատուցել խմիչքները
– Պահպանել անհրաժեշտ հաշվետվությունները, կազմել ապրանքի հաշվետվություն և ներկայացնել
– Պահպանել բարի մաքրությունը և դասավորվածությունը
– Ստուգել բարի տեխնիկան, խնդիրների դեպքում անմիջապես տեղեկացնել մենեջերին
– Պահպանել առողջության և անվտանգության կանոնները` սննդի և խմիչքի հետ կապված բոլոր սանիտարահիգիենիկ կանոնները, այդ թվում՝ անձնական հիգիենան
– Կազմակերպել բարի աշխատանքը, անսխալ և ժամանակին կատարել պատվերները
– Իրականացնել հաշվարկներ և կազմել ապրանքների հաշվետվություն



Պահանջվող որակավորումները՝

– 1-3 տարվա աշխատանքային փորձ
– Բարի տեխնիկայի տիրապետում
– Հաղորդակցման հմտություններ
– Պատասխանատվության զգացում
– Կազմակերպված աշխատելու ունակություն
– Ռուսերենի կամ անգլերենի իմացությունը ցանկալի է
– Տարրական մաթեմատիկական գիտելիքներ
– Բարմենի կրթությունը կդիտվի որպես առավելություն
– Տարբեր հերթափոխերով աշխատելու պատրաստակամություն

Եթե հետաքրքրված եք և համապատասխանում եք ներկայացված պահանջներին, զանգահարեք 041222536 հեռախոսահամարին, կամ ուղարկեք ինքնակենսագրականը (CV) [email protected] էլ. փոստին` Թեմայի (Subject) դաշտում նշելով պաշտոնը, որի համար դիմում եք՝ Բարմեն: