Դասավանդողներ | WorkNet.am

Դասավանդողներ

Ուսուցիչ

Դասավանդողներ

  • Պաշտոնը Ուսուցիչ
  • Աշխատավարձը սկսած 59,962 ֏
  • Գրաֆիկ Ազատ գրաֆիկ
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 18 - 50 տար․
  • Տարածաշրջան Երևան, Քանաքեռ Զեյթուն
  • Հրապարակվել է 2 տարի, 8 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

Նորաբաց «Սքոլար» ուսումնառության և զարգացման կենտրոնը կարևորում է կրթության բարձր որակը, ուսումնառության արդյունավետությունը և ուսուցման միջավայրը։ Մեր կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում պատասխանատու մասնագետների՝
1, մաթեմատիկա
2, հայոց լեզու և գրականություն,
3,անգլերեն,
4, ռուսաց լեզու,
5, ֆրանսերեն,
6,գերմաներեն,
7, մենթալ թվաբանություն դասավանդելու
8,ինչպես նաև 3-5 տարեկան երեխաների զարգացման դասընթացներ անցկացնելու։
Դասերը կանցկացվեն ինչպես օնլայն, այնպես էլ դասարանային պայմաններում։

Աշխատանքային պարտականություններ՝
- Դասարանային կառավարում
- Դասի պլանների, օրակարգի, կրթական ծրագրի կազմում
- Դասի նախապատրաստում, մատուցում
- Կազմակերպչական աշխատանքներ
- Սոցիալական ակտիվություն
- Ուսումնառողների ներգրավում ուսումնական գործընթացում
- Վարժությունների, քննական թեստերի կազմում
- Հետադարձ կապ յուրաքանչյուր ուսումնառողի հետ

Անհրաժեշտ հմտություններ՝
- Համապատասխան առարկայի գերազանց իմացություն (ցանկալի է փաստաթղթային հենքով)
- Մագիստրոսի կոչումը ցանկալի է
- Համակարգչային գիտելիքներ
- Խմբերում աշխատելու հմտություններ
- Ժամանակի կառավարում
- Վերջնաժամկետներով աշխատելու հմտություն
-
Դիմումի գործընթաց՝ հետաքրքրված հավակնորդները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] Էլ հասցեին՝ Subject Line-ում նշելով համապատասխան լեզվի/առարկայի անվանումը (Օրինակ՝ «հայոց լեզվի և գրականության դասավանդող»)։

Կազմակերպության մասին՝ Սքոլար ուսումնառության և զարգացման կենտրոնն առաջարկում է կրթություն հետևյալ երեք ուղղություններով՝
1, զարգացում (3-4, 4-5, 5-6 տարեկան երեխաների համար)
2, դասապատրաստում (1-7-րդ դասարանի աշակերտների համար)
3, լեզուներ (հայոց լեզու, գրականություն, Ռուսաց լեզու, Անգլերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն և այլն)
*Ժամանակ առ ժամանակ կազմակերպության աշխատակազմի ներկայացուցիչները հանձնելու են քննություններ, որպեսզի ապահովվի կրթության բարձր որակն ու արդյունավետությունը։
Սքոլար ուսումնառության և զարգացման կենտրոնն իր դռները կբացի 2021 թվականի սեպտեմբերին։