ԴԵՂԱԳԵՏ / ԴԵՂԱԳՈՐԾ ՆՈՒԲԱՐԱՇԵՆՈՒՄ
ԴեղագետԴԵՂԱԳԵՏ / ԴԵՂԱԳՈՐԾ ՆՈՒԲԱՐԱՇԵՆՈՒՄ
- Պաշտոնը Դեղագետ
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական,Իգական
- Տարիքը 21 - 50 տար․
- Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
- Հրապարակվել է 4 տարի, 1 ամիս առաջ
«Ալֆա-Ֆարմ» Ընկերությունը մրցակցային աշխատավարձով (դեղագետ/դեղագործների միջին աշխատավարձը ցանցում կազմում է 120․000-130․000 դրամ) աշխատանքի է հրավիրում դեղագետների և դեղագործների՝ Երևան քաղաքի Նուբարաշեն թաղամասի նորաբաց դեղատանը աշխատելու համար։
Աշխատանքային պարտականությունները
• Զբաղվել դեղատանն առկա ապրանքների վաճառքով, սպասարկել հաճախորդներին, առաջարկել և ցուցադրել ապրանքները,
• Հաճախորդներին տեղեկացնել ապրանքների հատկանիշների, օգտագործման եղանակների մասին,
• Լսել հաճախորդներին ու անհրաժեշտության դեպքում տրամադրել խորհրդատվություն,
• Հետևել սրահում ապրանքների համալրմանը և ճիշտ դասավորվածությանը,
• Մասնակցել ապրանքների պատվերների ձևավորմանը:
Պահանջվող որակավորում
• Բարձրագույն կամ միջին մասնագիտական` դեղագործական, բժշկական կրթություն,
• Մարդկանց հետ բարեհամբույր շփվելու կարողություն,
• Ներկայացման ու հաղորդակցության հմտություններ,
• Վաճառքի հմտություններ ու գիտելիքներ,
• Կոնֆլիկտային իրավիճակները հարթելու ունակություն,
• Մասնագիտական գիտելիքներ, դասընթացներ անցնելու պատրաստակամություն:
Հետաքրքրված թեկնածուները կարող են զանգահարել 060-700-500 հեռախոսահամարով և ներքին համարը հավաքել 116, ինչպես նաև կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները [email protected] էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Դեղագետ/դեղագործ Նուբարաշենում»:
Հարցազրույցները կարող են անցկացվել օնլայն տարբերակով։