Թվային վաճառքի մասնագետ | WorkNet.am

Թվային վաճառքի մասնագետ

Թվային վաճառքի մասնագետ

  • Պաշտոնը
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 18 - 35 տար․
  • Տարածաշրջան Երևան, Արաբկիր
  • Հրապարակվել է 1 տարի, 5 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

Աշխատանքի նկարագրություն՝

Telcell-ը փնտրում է հաղորդակցման և ներկայացուցչական գերազանց հմտություններով Թվային վաճառքի մասնագետի, ով կզարգացնի մեր գործընկերների հետ հարաբերությունները և կխթանի վաճառքները։

Աշխատանքային պարտականություններ

Առցանց գործընկերների ներգրավում, համաձայն կազմակերպության կողմից հաստատված ռազմավարության և պլանների։
Ապահովել առկա գործընկերների հետ հարաբերությունների զարգացումը,
Աշխատել Bitrix 24 համակարգում և ստեղծել գործընկերային ցանցի բազան,
Խթանել վաճառք CRM- ի եւ հետադարձ զանգերի միջոցով թվային տիրույթներում,
Ապահովել տարբեր էլեկտրոնային հարթակներում Telcell Wallet վճարամիջոցի ինտեգրումը։
Ներկայացնել գործընկերային ցանցի զարգացման, քանակի, վաճառքների քանակի, ակտիվ մերչնտների և մերչնտի միացման ծախսի վերաբերյալ վերլուծություն/հաշվետվություն,
Աջակցել Շուկայի և վաճառքի բաժնի զարգացման ղեկավարին ըստ անհրաժեշտության,
Հետևել ոլորտային նորամուծություններին/թրենդներին՝ լավագույն փորձը գտնելու եւ ադապտացնելու նպատակով,
Ստանձնել այլ պարտականություններ, որոնք կարող են ժամանակ առ ժամանակ ողջամտորեն պահանջվել։

Անհրաժեշտ հմտություններ

Բարձրագույն կրթություն վաճառքների, հաղորդակցության և/կամ այլ ոլորտում,
Հայերենի, անգլերենի և ռուսերենի իմացություն,
Համակարգչային գրագիտություն, մասնավորապես Microsoft Office (Outlook, Word, Excel, Power Point) փաթեթի գերազանց իմացություն,
Հաղորդակցման և ներկայացուցչական գերազանց հմտություններ,
Խնդիրների արագ, արդյունավետ լուծման կարողություններ,
Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,
Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
Պատասխանատվության բարձր զգացում,
Վերլուծական մտածողություն, բազմաթիվ առաջնահերթությունների կառավարման կարողություն։

Լրացուցիչ տեղեկություն

Եթե Դուք համապատասխանում եք առաջադրված պահանջներին, խնդրում ենք [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել Ձեր թարմացված CV-ն՝ վերնագրելով այն “Թվային վաճառքի մասնագետ”:

Ընկերությունը շնորհակալություն է հայտնում հետաքրքրված բոլոր դիմորդներին: Այնուամենայնիվ՝ հարցազրույցին մասնակցելու համար կապ է հաստատվելու միայն նախնական ընտրությունն անցած մասնագետների հետ: