Կորպորատիվ ուսուցման մասնագետ | WorkNet.am

Կորպորատիվ ուսուցման մասնագետ

Կորպորատիվ ուսուցման մասնագետ

  • Պաշտոնը
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 18 - 35 տար․
  • Տարածաշրջան Երևան, Արաբկիր
  • Հրապարակվել է 1 տարի, 5 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

Աշխատանքի նկարագրություն՝

Թել-Սել ընկերությունն իր մեծ ընտանիքին միանալու է հրավիրում տեխնիկական/թվային մտածողությամբ և արագ սովորող մասնագետների՝ Վաճառքի և շուկայի զարգացման թիմը համալրելու համար։ Ձեր հիմնական նպատակը մեր համակարգի ճշգրիտ և արդյունավետ օգտագործելիությունն ապահովելն է։

Աշխատանքային պարտականություններ

Իրականացնել Ընկերության ծրագրի և մատուցվող ծառայություններից օգտվելու կանոնների վերաբերյալ կորպորատիվ հաճախորդների անձնակազմի ուսուցում։
Իրականացնել կորպորատիվ հաճախորդների մոտ Telcell համակարգով գործարքները խթանող արշավներ։
Կազմակերպել գործընկերների մոտ ընկերության վճարման համակարգի առկայությունը հավաստող մերչանդայզինգ։
Իրականացնել կազմակերպչական անհրաժեշտ գործառույթներ՝ մարքեթինգային համատեղ նախագծերում։
Ներկայացնել օրական, շաբաթական և ամսական կտրվածքով հաշվետվություններ անմիջական ղեկավարին։
Կատարել այլ առաջադրանքներ՝ ըստ կարիքի։

Անհրաժեշտ հմտություններ

Բարձրագույն կրթություն Տեղեկատվական տեխնոլոգիաների, վաճառքի կամ մարքեթինգի ոլորտում։
Համակարգչային գրագիտություն։
Հաղորդակցման և ներկայացուցչական գերազանց հմտություններ
Խնդիրների արագ, արդյունավետ լուծման կարողություններ։
Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն։
Հայերեն լեզվի գերազանց իմացություն․ ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն։
Պատասխանատվության բարձր զգացում:

Լրացուցիչ տեղեկություն

Բոլոր հետաքրքրված դիմորդները կարող են իրենց թարմացված ինքնակենսագրականներն ուղարկել [email protected] էլ․ հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով հաստիքի անվանումը՝ "Կորպորատիվ ուսուցման մասնագետ"։
Թել-Սել ՓԲԸ-ն շնորհակալություն է հայտնում բոլոր հետաքրքրված մասնագետներին, սակայն կապ է հաստատվելու միայն ընտրության նախնական փուլն անցած դիմորդների հետ։