Կորպորատիվ վաճառքների մասնագետ | WorkNet.am

Կորպորատիվ վաճառքների մասնագետ

Կորպորատիվ վաճառքների մասնագետ

  • Պաշտոնը
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 18 - 35 տար․
  • Տարածաշրջան Երևան, Արաբկիր
  • Հրապարակվել է 1 տարի, 5 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

Աշխատանքի նկարագրություն՝

Թել-Սել ընկերությունն իր Վաճառքի և շուկայի զարգացման թիմին միանալու է հրավիրում ակտիվ և նպատակասլաց երիտասարդների՝ B2B վաճառքներ իրականացնելու նպատակով։ Այստեղ հաջողության հասնելու համար անհրաժեշտ են գերազանց ներկայացուցչական հմտություններ և փորձ կորպորատիվ վաճառքներում։

Աշխատանքային պարտականություններ

• Կատարել շուկայի վերլուծություն և ստեղծել պոտենցիալ հաճախորդների տվյալների բազա,

• Ներգրավել նոր B2B գործընկերներ, մասնակցել հանդիպումներին և վարել բանակցություններ,

• Վարել նոր ներգրաված գործընկերների համակցման նախագծերը (իրավաբանական

փաթեթի կազմում և վարում, համակարգում),

• Աշխատանք առկա և նոր գործընկերների հետ, նրանց հետ հետադարձ կապի ու

տեխնիկական աջակցության ապահովում,

• Գործընկերների մոտ մարկետինգային արշավների պայմանավորվածությունների ձեռքբերում,

• Գործընկերոջ մոտ առևտրին խթանող արշավների պատրաստում, իրականացում,

• Տեղում գործընկերների համար դեմո և թրեյնինգների անցկացում,

• Նամակների, հայտերի, առաջարկների մշակում և խմբավորում,

• Նպաստում կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերությունների ստեղծմանը,

ամրապնդմանը, պահպանմանն ու զարգացմանը,

• Անհրաժեշտ տեղեկատվության և հաշվետվությունների տրամադրում անմիջական ղեկավարին։

Անհրաժեշտ հմտություններ

• Բարձրագույն կրթություն,

• Ֆինանսական և ՏՏ ոլորտների գիտելիքներ,

• Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ վաճառքների կամ սպասարկման ոլորտում,

• Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,

• Բանակցություններ վարելու հմտություն և արագ կողմնորոշվելու ունակություն,

• Թիմում արդյունավետ աշխատելու հմտություն,

• Սթրեսակայունությունը և միջանձնային հարաբերությունները կառավարելու հմտություններ,

• Սովորելու և ինքնազարգանալու ձգտում։

Լրացուցիչ տեղեկություն

Բոլոր հետաքրքրված դիմորդները կարող են իրենց թարմացված ինքնակենսագրականներն ուղարկել [email protected] էլ․ հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով հաստիքի անվանումը՝ "Կորպորատիվ վաճառքների մասնագետ"։
Թել-Սել ՓԲԸ-ն շնորհակալություն է հայտնում բոլոր հետաքրքրված մասնագետներին, սակայն կապ է հաստատվելու միայն ընտրության նախնական փուլն անցած դիմորդների հետ։