ՀԱՇՎԱՊԱՀ / ՖԻՆԱՆՍԻՍՏ | WorkNet.am

ՀԱՇՎԱՊԱՀ / ՖԻՆԱՆՍԻՍՏ

Հաշվապահ

ՀԱՇՎԱՊԱՀ / ՖԻՆԱՆՍԻՍՏ

  • Պաշտոնը Հաշվապահ
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 21 - 50 տար․
  • Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
  • Հրապարակվել է 4 տարի, 1 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

«Ալֆա-Ֆարմ» Ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու Հաշվապահ / ֆինանսիստի, ով մասնակցելու է ընկերության հաշվապահական և ֆինանսական հաշվառման գործընթացի իրականացման աշխատանքներին:
Աշխատանքային պարտականություններ
• Ձևակերպել և ՀԾ մուտքագրել կազմակերպությանն առնչվող բանկային քաղվածքները,
• Իրականացնել կազմակերպության ապրանքաշրջանառության և դեբիտոր-կրեդիտորների հաշվառման գործընթացները,
• Վարել մանրածախ շրջանառության հաշվառումը,
• Կազմակերպել և վարել հաշվապահական և ֆինանսական փաստաթղթերի շրջանառությունը,
• Համակարգել ներքին և արտաքին գործարքները, ծրագրային տվյալների ստուգումը և ճշգրտումը,
• Պարբերաբար պատրաստել անհրաժեշտ ֆինանսական հաշվետվություններ և իրականացնել ֆինանսական վերլուծություններ,
• Մասնակցել Ընկերությունում գույքագրման աշխատանքներին,
• Անհրաժեշտության դեպքում փոխարինել բաժնի այլ աշխատակիցներին,
• Կատարված աշխատանքների վերաբերյալ կազմել համապատասխան հաշվետվություններ
Ցանկալի հմտություններ
• Բարձրագույն կրթություն ֆիզիկամաթեմաթիկական, հաշվապահական, ֆինանսների կամ հարակից այլ ոլորտներում,
• Համապատասխան աշխատանքային փորձ կամ պրակտիկա,
• ՀՀ հաշվապահական ստանդարտների իմացություն,
• ՀԾ և 1C ծրագրերի իմացություն,
• Microsoft Office, e-invoicing ծրագրերի իմացություն,
• Վերլուծական մտածողություն և հետևողականություն

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] էլ. հասցեին՝ նամակի թեմա (Subject) բաժնում նշելով պաշտոնի անվանումը:
Հարցազրույցները կարող են անցկացվել օնլայն տարբերակով։