Ներմուծման ենթաբաժնի ղեկավար | WorkNet.am

Ներմուծման ենթաբաժնի ղեկավար

Ներմուծման ենթաբաժնի ղեկավար

Ներմուծման ենթաբաժնի ղեկավար

  • Պաշտոնը Ներմուծման ենթաբաժնի ղեկավար
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Իգական
  • Տարիքը 28 - 40 տար․
  • Տարածաշրջան Երևան, Ավան
  • Հրապարակվել է 2 տարի, 10 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

Աթենք ընկերությունը փնտրում է ներմուծման թիմի ղեկավար, ով կազմակերպելու է շինարարական ապրանքների, ինժեներական սարքավորումների և դրանց պահեստամասերի գնման և ներմուծման գործընթացը:

Աշխատանքային պարտականություններ`

Ինժեներական ապրանքների ներմուծման թիմի աշխատանքների պլանավորում, կազմակերպում, վերահսկում
Ինժեներական ապրանքների համաշխարհային շուկայի մշտադիտարկում
Նոր գործընկերների ներգրավում և գործարար բանակցությունների վարում
Հարցումների կազմում և պատվերների ձևակերպում
Մատակարարվող ապրանքների գների, ժամկետների, պայմանագրի այլ կետերի շուրջ բանակցային գործընթացների իրականացում և վերահսկում
Լավագույն գնային և ապրանքային առաջարկներ ներկայացնող ընկերությունների համեմատական վերլուծություն
Բեռնափոխադրող ընկերությունների մրցակցային առաջարկների մշտական ուսումնասիրություն, բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում
Ճանապարհատրանսպորտային փաստաթղթերի պատրաստում
Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում

Անհրաժեշտ հմտություններ`

Բարձրագույն տնտեսագիտական/ինժեներական կրթություն
Արտաքին տնտեսական կապերի, միջազգային առևտրի, ինժեներական ապրանքների ներմուծման ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
Միջազգային առևտրի կանոնների, մաքսազերծման գործընթացի վերաբերյալ գիտելիքների առկայություն
Համակարգչային գիտելիքներ (պարտադիր` MS Excel, ցանկալի` ՀԾ)
Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություն
Գործարար հաղորդակցման և բանակցային հմտություններ
Վերլուծական մտածելակերպ, որոշումներ կայացնելու ունակություն
Կառավարչական հմտություններ

Լրացուցիչ տեղեկություն`

Բոլոր հետաքրքրված թեկանծուները կարող են իրենց ինքնակենսագրություններն ուղարկել [email protected] էլ. փոստին՝ նամակի թեմայում նշելով աշխատատեղի անվանումը, կամ լրացնել դիմում-հայտը հետևյալ հղումով՝ www.tinyurl.com/atenk-jobform