Վաճառքի վերլուծաբան | WorkNet.am

Վաճառքի վերլուծաբան

Վաճառքի վերլուծաբան

  • Պաշտոնը
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական
  • Տարիքը 24 - 45 տար․
  • Տարածաշրջան Երևան, Ավան
  • Հրապարակվել է 2 տարի, 9 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

Վաճառքի վերլուծաբանը հավաքում է տվյալները վաճառքի մասնագետների հաշվետվություններից, գնահատում և վերլուծում է դրանք, կանխատեսում է վաճառքի ապագա միտումները և ներկայացնում եզրակացություններ:

Աշխատանքային պարտականություններ`

Վաճառքի հաշվետվություններից վերլուծության ենթակա տվյալների հավաքագրում
Մեծ քանակությամբ տվյալների գնահատման ռազմավարությունների և մեթոդների մշակում
Հավաքված տվյալների հիման վրա վաճառքների գնահատման հաշվետվությունների իրականացում և ներկայացում
Վաճառքների գնահատման հիման վրա եզրակացությունների կազմում և առաջարկների ներկայացում
Մասնակցություն վաճառքի ռազմավարության վերաբերյալ հանդիպումներին

Անհրաժեշտ հմտություններ`

Բակալավրի աստիճան բիզնեսի, բիզնեսի կառավարման, ֆինանսների ոլորտում
Աշխատանքային փորձ վաճառքի կամ ֆինանսական ոլորտում, նաև շուկայաբանության ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն
Վերլուծական ծրագրակազմի օգտագործման հմտություն
Գիտելիքներ արդյունաբերական կամ շուկայական այն ոլորտից, որում վերլուծություններ է կատարելու
Microsoft Word, Excel, PowerPoint ծրագրերի օգտագործման ունակություն
Խմբի առաջ հմտորեն և վստահ խոսելու ունակություն
Մաթեմատիկական և խնդիրների լուծման ուժեղ հմտություններ
Հստակ և արդյունավետ հաղորդակցման, մանրուքները նկատելու, ժամանակի արդյունավետ կառավարման, թիմի հետ լավ աշխատելու հմտություններ
Վերլուծական և ստեղծագործ միտք

Լրացուցիչ տեղեկություն`

Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրություններն ուղարկել [email protected] էլ. փոստին՝ նամակի թեմայում նշելով աշխատատեղի անվանումը, կամ լրացնել դիմում-հայտը հետևյալ հղումով՝ www.tinyurl.com/atenk-jobform: