Տնտեսական բաժնի ղեկավար | WorkNet.am

Տնտեսական բաժնի ղեկավար

Տնտեսագետ

Տնտեսական բաժնի ղեկավար

  • Պաշտոնը Տնտեսագետ
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 27 - 50 տար․
  • Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
  • Հրապարակվել է 3 տարի, 7 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

Ալֆա-Ֆարմ Ընկերությունը փնտրում է տնտեսական բաժնի ղեկավարի, ով կազմակերպելու և համակարգելու է Ընկերության շինարարական տնտեսական բաժնի ողջ աշխատանքների պատշաճ իրականացումը։
Աշխատանքային պարտականությունները
• Ապահովել կազմակերպությանը ադմինիստրատիվ աշխատանքների կատարման համար անհրաժեշտ նյութերով և ապրանքներով,
• Կազմակերպել գործող և նոր բացվող դեղատների շինարարական, կոմունալ և սանիտարական աշխատանքները, վերահսկել դրանց անխափան կատարումը,
• Հետևել վարչական շենքի ընդհանուր կոմունալ և սանիտարատեխնիկական վիճակին,
• Վերահսկել վարչական շենքում և դեղատներում առկա գույքի անխափան շահագործումը,
• Պարբերաբար ստուգել և վերահսկողության տակ պահել վարչական շենքում և դեղատներում առկա գույքի վիճակը և անհրաժեշտության դեպքում կազմակերպել դրանց նորոգման, փոխարինման աշխատանքները,
• Կազմակերպել աշխատակազմի աշխատանքային անհրաժեշտ պայմանների ապահովումը. անհրաժեշտ գույքի առկայություն, էլեկտրականություն, ջեռուցում, օդափոխություն և այլն,
• Մասնակցել բաժնի բյուջեի կազմման գործընթացին՝ պլանավորել ծախսերը, վերլուծել շեղումները և ներկայացնել շեղումների նվազեցման առաջարկներ,
• Ներկայացնել բաժնի աշխատանքների օպտիմալացման, խնդիրների լուծումների առաջարկներ:

Պահանջվող որակավորում
• Բարձրագույն կրթություն (ցանկալի է ճարտարապետական, շինարարական),
• Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձ,
• Առաջնորդելու և ղեկավարելու փորձ,
• Կազմակերպչական հմտություններ և պատասխանատվության բարձր զգացում,
• Որոշումներ կայացնելու և օպտիմալ լուծումներ առաջարկելու ունակություն,
• Մարդկանց հետ շփվելու, բանակցություններ վարելու միջանձնային հմտություններ,
• Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,
• Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն:

Հետաքրքրված թեկնածուները կարող են զանգահարել 060-700-500 հեռախոսահամարով և ներքին համարը հավաքել 116, ինչպես նաև կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները [email protected] էլ. հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Տնտեսական բաժնի ղեկավար»։