Օպերատիվ տպագրության ոլորտի մասնագետ | WorkNet.am

Օպերատիվ տպագրության ոլորտի մասնագետ

Graphic designer

Օպերատիվ տպագրության ոլորտի մասնագետ

  • Պաշտոնը Graphic designer
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 20 - 40 տար․
  • Տարածաշրջան Երևան, Կենտրոն
  • Հրապարակվել է 5 տարի առաջ
Աշխատանքի նկարագրություն

Հրավիրում ենք գրաֆիկ դիզայների համալրելու մեր թիմը:
Ակնկալում ենք եռանդուն, հետաքրքրասեր, ստեղծագործական, դինամիկ աշխատելաոճ:
Երաշխավորում ենք սրընթաց աշխատանքային տեմպ, ջերմ թիմ, ստեղծարար միտքը կյանքի կոչելու հնարավորություն, փորձի կատարելագործում:

Պահանջվող կրթության աստիճան` բարձրագույն
Աշխատանքի պարտականություններ
• իրականացնի համակարգչային և դիզայներական աշխատանքները, որոնք բխում են ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների ցանկից :
Այլ կարևոր պահանջներ
• ցանկալի է աշխատանքային փորձը օպերատիվ տպագրության ոլորտում
• հաղորդակցման ունակություն և բարդ իրավիճակներում մարդկանց հետ շփվելու կարողություն
• ուղորդման ունակություն և կազմակերպչական հմտություններ
• պատասխանատվության զգացում և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք
•արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն, մտքի ճկունություն
Պահանջվող որակավորում
1.Բարձրագույն կրթություն
2. Աշխատանքային փորձ
3. Corel draw, Photoshop – պարտադիր
Auto CAD , Adobe Acrobat , Adobe illustrator, inDesign – ցանկալի,
Microsoft office ( Excel, Word – պարտադիր,
4. Հայերեն, ռուսերեն, անգլերեն ( կամ այլ) լեզուների տիրապետում

Աշխատանքային ժամերը՝ երկուշաբթիից ուրբաթ 10:00-19:00, շաբաթ 10:00-16:00

Եթե Ձեզ հետաքրքրում է և դուր է գալիս գրաֆիկ դիզայնը ու դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, ապա Ձեր ինքնակենսագրականը (cv-ն) և պորտֆոլիոն ուղարկեք [email protected] էլեկտրոնային փոստին նամակի վերնագրում պարտադիր նշելով հաստիքը՝ Graphic designer:
Նախընտրելի թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի` զանգի կամ էլ. նամակի միջոցով: Հեռախոս՝ 091 33 48 23, 010 54 53 10