Արտերկրներում վաճառք կազմակերպող մասնագետ

Արտաքին կապերի պատասխանատու

Արտերկրներում վաճառք կազմակերպող մասնագետ

  • Պաշտոնը Արտաքին կապերի պատասխանատու
  • Աշխատավարձը սկսած 250,000 ֏
  • Աշխատանքային գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական
  • Տարիքը 27 - 45 տար․
  • Տարածաշրջան Երևան, Նոր Նորք
  • Հրապարակվել է 6 ամիս, 13 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

-Իրականացնում է սիգարետի և օղու արտաքին շուկաների մոնիթորինգ՝ վերլուծում է արտադրանքի պահանջարկի, սպառման ծավալների, գնային քաղաքականության, սպառողների նախասիրությունների վերաբերյալ տեղեկատվությունը: Արդյունքների վերաբերյալ ներկայացնում է հաշվետվություն
-Վարում է նախնական բանակցություններ և ձևավորում է առևտրային հարաբերություններ արտերկրի մանրածախ և մեծածախ վաճառք իրականացնող, ապրանքաբաշխիչ ցանց և սպառման խողովակներ ունեցող այլ միջնորդ կազմակերպությունների հետ
-Նախապատրաստում և կազմակերպում է պոտենցիալ գործընկերների հետ բանակցությունները, իր լիազորությունների շրջանակներում մասնակցում է բանակցությունների ընթացքին: Անմիջական ղեկավարության համաձայնությամբ կայացնում է որոշումներ
-Ապահովում է արտասահմանյան գործընկեր կազմակերպությունների գործունեության, ֆինանսական վիճակի, պայմանագրերի կնքման դեպքերում հնարավոր ռիսկերի վերաբերյալ տեղեկությունների հավաքումը, համակարգումն ու պահպանումը
- Արտասահմանյան գործընկերների հետ պայմանագրեր կազմելու և կնքելու համար նախապատրաստում է պահանջվող նախնական փաստաթղթերի փաթեթը, ըստ անհրաժեշտության մասնակցում է դրանց կնքմանը
-Կազմակերպում և վերահսկում է արտադրանքի արտահանման փաստաթղթաշրջանառությունը գործընկերների և համապատասխան պետական կառույցների հետ, ապահովում է օրենսդրական պահանջների կատարումը
-Վերահսկում է կնքված պայմանագրերի կատարման ընթացքը, մշակում է ծրագրեր և ձեռնարկում է միջոցներ՝ արտերկրներում արտադրանքի վաճառքի ծավալներն ավելացնելու համար
-Իրականացում է պաշտոնից բխող և անմիջական ղեկավարության կողմից հանձնարարված այլ գործառույթներ