Կառավարչի թափուր տեղի համար մրցույթ

Մենեջեր

Կառավարչի թափուր տեղի համար մրցույթ

  • Պաշտոնը՝ Մենեջեր
  • Աշխատավարձը սկսած՝ 200,000 ֏
  • Աշխատանքային գրաֆիկ՝ Ամբողջ դրույք
  • Սեռը՝ Արական, Իգական
  • Տարիքը՝ 24 - 45 տար․
  • Տարածաշրջան՝ Երևան, Ավան
  • Հրապարակվել է՝ 5 ամիս, 21 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն՝

Ցանկացողները կարող են իրենց կենսագրական տվյալները հայերեն լեզվով ուղարկել tsarav.aghbyur@gmail.com էլ. հասցեին։ Դիմումների ներկայացման ժամկետ 04 դեկտեմբերի – 14 դեկտեմբերի 2017 թ. Ժ. 18:00։

Պաշտոնական հրահանգի համառոտ նկարագրությունը.

Կառավարիչը կազմակերպում եւ ղեկավարում է համատիրության գործունեությունը, համատիրության անունից համապատասխան կազմակերպությունների հետ կնքում է պայմանագրեր` աշխատանքներ կատարելու եւ ծառայություններ մատուցելու մասին:
Կառավարիչը խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է վարչության նիստերին, առաջարկություններ ներկայացնում օրակարգի քննարկման հարցերի վերաբերյալ, տեղեկացնում համատիրության անդամներին համատիրության կանոնադրության եւ ընդհանուր գույքից օգտվելու ներքին կանոնակարգի պահանջներին եւ դրանց չկատարման հետեւանքների մասին: Համապատասխան մարմիններ է ներկայացնում անհրաժեշտ տվյալներ:
Կառավարիչը հաշվետու է ընդհանուր ժողովին, վարչությանը եւ համատիրության նախագահին:
Կառավարիչը՝
ա) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է շենքի կառավարման մարմնի լիազորությունները.
բ) կազմակերպում է համատիրության հաշվապահական հաշվառման աշխատանքները.
գ) ներկայացնում է համատիրության շահերը պետական մարմիններում, դատարանում եւ այլ մարմիններում.
դ) կնքում է պայմանագրեր, կատարում ֆինանսական գործարքներ եւ իրականացնում օրենքով ու համատիրության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
Կազմակերպել համատիրության հաշվապահական հաշվառումը
Կատարել շենքի բյուջեով նախատեսված, պարտադիր նորմերին ուղղված աշխատանքները
Կազմակերպել բյուջեով նախատեսված գումարների գանձումը
Կազմակերպել շենքի սանիտարական մաքրումը
Կազմակերպել շենքի վերելակների բնականոն աշխատանքը
Շինության սեփականատերերին ներկայացնել ամսական, տարեկան և այլ հաշվետվություններ ու ծանուցումներ։