Ներմուծման բաժնի մենեջեր

Լոգիստ-մենեջեր

Ներմուծման բաժնի մենեջեր

  • Պաշտոնը Լոգիստ-մենեջեր
  • Աշխատավարձը սկսած 200,000 ֏
  • Աշխատանքային գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական
  • Տարիքը 21 - 30 տար․
  • Տարածաշրջան Երևան, Շենգավիթ
  • Հրապարակվել է 6 ամիս, 25 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

Սեռը։Արական
Տարիքը։ Մինչև 30
Աշխատանքի վայրը: Արարատյան 88/8,
Աշխատանքային օրեր: Երկուշաբթիից շաբաթ
Աշխատանքային ժամեր: 9:15-18:30
Աշխատավարձը: 200000 դրամից սկսած:

Պարտականությունները՝
• Ընկերության Գլխ.Տնօրենի հանձնարությունների և հրամանների կատարում
• Ներմուծման բաժնի ղեկավարի հանձնարությունների կատարում
• Ունենալ սերտ կապ վաճառքի բաժնի,վաճառակետերի և վաճառքը իրականացնող աշխատակիցների հետ:
• Լավատեղյակ լինել մաքսային կանոններին,մաքսատան կողմից կիրառվող ընթացակարգերին ՀՀ-ում և արտահանող երկրում
• Պարբերաբար ծանոթանալ տեղում գործընկեր կազմակերպությունների աշխատանքներին, տեսականուն և գներին
• Կազմակերպել աշխատանքը մատակարար ընկերությունների հետ
• Մատակարար ընկերությունների հետ պայմանագրերի նախարատրաստում և ուղեկցում
• Ապրանքների հայթայթում, ճիշտ ընտրության և հնարավորինս լավագույն ձեռքբերման պայմանների ապահովում:
• Դրանց ներմուծման օպտիմալ գրաֆիկների կազմում
• Նոր գործնական կապերի հաստատում
• Մատակարարման համար անհրաժեշտ փաստաթղթավորման ապահովում
• Լինել բարյացակամ,նպաստել առողջ աշխատանքային մթնոլորտի ձևավորմանը
• Ունենալ ամբողջական պատկերացում ընկերության տեսականու մասին
• Ունենալ լավ պատկերացում մրցակիցների ապրանքատեսականու,մատակարարների,գների մասին
• Բիզնես միջոցառումների, ցուցահանդեսների,հանդիպումների մասնակցում և նախաձեռնում
• Մատակարարների հետ բանակցությունների վարում
Իրավունքները՝
• Իր լիազորությունների շրջանակներում հանդես գալ ընկերության անունից
• Հանդես գալ ընկերության անունից մատակարար ընկերությունների հետ բանակցություններում, ներկայացնել ընկերության շահերը
• Վարել բանակցություններ այլ ընկերությունների հետ
• Ներկայացնել դիմումներ և առաջարկություններ աշխատանքի լավագույնս կազմակերպելու վերաբերյալ
Մասնագիտական պահանջները և հատկանիշները՝
• Բարձրագույն կրթություն
• Ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն և տիրապետում
• 1C ծրագրի տիրապետում, համակարգչային լավ գիտելիքներ և վարժ աշխատանքի ունակություն
• Տվյալ ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
• Հարկային և Մաքսային օրենսդրությունների հիմնական դրույքների տիրապետում
• Կազմակերպչական հմտությունների առկայություն
• Նախաձեռնողական հատկանիշների առկայություն,պրոակտիվ գործելաոճ
• Հաղորդակցության գերազանց հմտություններ
• Թիմում աշխատելու հմտություններ

Դիմելու ընթացակարգը:

Եթե վստահ եք, որ վերոհիշյալ նկարագրությունը համապատասխան է Ձեր բնույթին, ուղարկեք Ձեր նկարով ինքնակենսագրականը / CV / hr@decoragroup.am հասցեին` նշելով հաստիքի անվանումը, որի համար դիմում եք, և մենք ուրախ կլինենք դիտարկել այն: Կդիտարկվեն միայն այն ինքնակենսագրությունները, որոնք կուղարկվեն Word կամ PDF ֆորմատով և կպարունակեն ամբողջական ինֆորմացիա: