Շինարարության ղեկավարի օգնական

Մենեջեր

Շինարարության ղեկավարի օգնական

  • Պաշտոնը Մենեջեր
  • Աշխատավարձը սկսած 200,000 ֏
  • Աշխատանքային գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական
  • Տարիքը 25 - 35 տար․
  • Հրապարակվել է 7 ամիս, 25 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն

«Ծիրանի» ռեստորանների ցանցին անհրաժեշտ է Շինղեկի օգնական։
Պարտականություններ՝
• Վերահսկել շինմոնտաժային աշխատանքները,
• Ապահովել շենքերի և շինությունների կապիտալ և ընթացիկ վերանորոգումը,
• Ղեկավարել շինարարական-վերանորոգման խմբի աշխատանքները,
• Վերահսկել կապիտալ շինարարության պլանների իրականացման ընթացքը, շինմոնտաժային աշխատանքների ծավալի և որակի համապատասխանությունը, կիրառվող նյութերի որակի վերահսկողությունը,
• Ուսումնասիրել ժամկետների խախտման և շինմոնտաժային աշխատանքների որակի վատթարացման պատճառները, միջոցներ ձեռնարկել դրանց կանխարգելման և կարգավորման ուղղությամբ,
• Պատասխանատվություն կրել իրականացվող աշխատանքի որակի, նյութերի և այլ ռեսուրսների ռացիոնալ օգտագործման համար,
• Սահմանված ժամկետներում ներկայացնել ղեկավարությանը գործերի ընթացիկ վիճակի մասին հաշվետվություններ՝ ապահովելով կիրառվող ստանդարտների համապատասխանությունը,
• Կատարել ղեկավարության կողմից տրվող՝ տվյալ պաշտոնի պարտականությունների մեջ մտնող այլ ցուցումներ և աշխատանքներ:

Պահանջներ՝
• Տարիքը՝ 25-35 տարեկան,
• Աշխատանքային փորձը՝ առնվազն 2-3 տարվա,
• Համապատասխան կրթություն (ցանկալի է),
• Վարորդական իրավունք,
• Ավտոմեքենայի առկայություն,
• Հաղորդակցման և թիմային աշխատանքի գերազանց հմտություններ:

Դիմելու ընթացակարգը՝
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրություններն (CV) ուղարկել hr@tsiranirestaurant.am էլ. հասցեին՝ հաղորդագրության թեմա (subject) դաշտում պարտադիր նշելով պաշտոնը, որի համար դիմում եք (Շինղեկի օգնական)։ Կարող եք նաև զանգահարել՝ 091850150 հեռախոսահամարով: