Վաճառող - գանձապահ

Վաճառող

Վաճառող - գանձապահ

  • Պաշտոնը՝ Վաճառող
  • Աշխատավարձը սկսած՝ 100,000 ֏
  • Աշխատանքային գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը` Արական,Իգական
  • Տարիքը` 18 - 25 տար․
  • Տարածաշրջան` Երևան, Կենտրոն
  • Հրապարակվել է՝ 2 ամիս, 15 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն՝

«Զիգզագ» ընկերությունը աշխատանքի է հրավիրում ակտիվ և եռանդուն վաճառող գանձապահների, ովքեր կիրականացնեն հեռահաղորդակցման տեխնիկայի և հարակից ապրանքների վերաբերյալ խորհրդատվություն և վաճառք:

Պարտականություններ
1. Հաճախորդների դիմավորում
2. Հաճախորդի պահանջների բացահայտում , օգնել հաճախորդին ձեռք բերել իրեն առավել համապատասխան ապրանք
3. Ապրանքների վերաբերյալ հավելյալ ինֆորմացիայի տրամադրում՝ ապառիկի ձևակերպման կարգ, ապրանքի խնամքի կարգ
4. Վաճառասրահում գործող ակցիաների ներկայացում
5. Ապրանքների ճիշտ դասավորության և մաքրության ապահովում
6. Գնապիտակների և ապրանքների մասին տեղեկատվության առկայության ապահովում
7. Ապրանքների վաճառքի իրականացում
8. Վաճառված ապրանքի գումարի ընդունում, հաշվում և հանձնում համապատասխան մասնագետին
9. Վաճառքի փաստաթղթավորում և ամփոփում

Պահանջվող որակավորումներ

1. Բարձրագույն կրթությունը ցանկալի է
2. Հեռահաղորդակցման տեխնիկայի իմացություն
3. Հայերենի և ռուսերենի լավ իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է
4. Բարեհամբույր, համբերատար խոսելու և ինֆորմացիան տրամադրելու ունակություն
5. Ճկուն և կրեատիվ մտածելակերպ
6. Ժամանակի կառավարման հմտություններ
7. Հումորի զգացում

Դիմելու ընթացակարգը

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել hr@zigzag.am էլ հասցեին ՝ նամակի վերնագրում նշելով «Վաճառող գանձապահ»։
Հարցազրույցի կհրավիրվեն միայն վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք։

Ընկերության մասին
Հիմնադրվելով 1995թ.-ին՝ Զիգզագ ընկերությունն արդեն 22 տարի իրականացնում է Հայաստանում կենցաղային և էլեկտրոնային տեխնիկայի ներմուծում, վաճառք և ավտորիզացված սպասարկում: Ընկերությունը հանդիսանում է մի շարք համաշխարհային ճանաչում վայելող արտադրողների պաշտոնական գործընկերը Հայաստանում, այդ թվում՝ Apple, Sony, Panasonic, Bosch, Liebherr, Miele, Indesit, Philips և այլն: