Վաճառող-խորհրդատու հեռահաղորդակցման տեխնիկայի բաժնում

Խորհրդատու-վաճառող

Վաճառող-խորհրդատու հեռահաղորդակցման տեխնիկայի բաժնում

  • Պաշտոնը՝ Խորհրդատու-վաճառող
  • Աշխատավարձը սկսած՝ 90,000 ֏
  • Աշխատանքային գրաֆիկ՝ Ամբողջ դրույք
  • Սեռը՝ Արական, Իգական
  • Տարիքը՝ 18 - 28 տար․
  • Տարածաշրջան՝ Երևան, Կենտրոն
  • Հրապարակվել է՝ 13 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն՝

«Զիգզագ» ՍՊԸ աշխատանքի է հրավիրում ակտիվ, կրեատիվ մտածելակերպով, տեխնիկայի նկատմամբ հետաքրքրվածություն և սեր ունեցող երիտասարդների խորհրդատու վաճառող աշխատելու համար։

Պարտականություններ
1. Հաճախորդների պահանջների բացահայտում
2. Համակարգչային և հեռահաղորդակցման տեխնիկայի ներկայացում և խորհրդատվություն
3. Ապրանքների վերաբերյալ հավելյան ինֆորմացիայի տրամադրում՝ ապառիկի ձևակերպում, զեղչային համակարգ, ապրանքի խնամք
4. Վաճառասրահում գործող ակցիաների ներկայացում
5. Վաճառասրահում ապրանքների ճիշտ դասավորվածության և մաքրության ապահովում
6. Գնապիտակների և ապրանքների մասին տեղեկատվության առկայության ապահովում համապատասխան ապրանքի կողքին
7. Հաճախորդների հարցերի սպառիչ պատասխանների տրամադրում

Որակավորումներ
1. Բարձրագույն կրթություն
2. Աշխատանքային փորձ համանման ոլորտում
3. Համակարգչային և հեռահաղորդակցման տեխնիկայի վերաբերյալ բազային գիտելիքներ
4. Հետաքրքրվածություն համակարգչային և հեռահաղորդակցման ոլորտի նորություններով, ցանկություն սովորելու և կատարելագործվելու նշված ոլորտում
5. Հայերեն, ռուսերեն լեզուների վարժ իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն
6. Բարեհամբույր և սիրալիր մոտեցում հաճախորդներին
7. Հստակ և պարզ ինֆորմացիան փոխանցելու կարողություն
8. Ճկուն և կրեատիվ մտածելակերպ

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել hr@zigzag.am էլ․ հասցեին՝ նամակի վերնագրում նշելով « Խորհրդատու վաճառող/ համակարգչային և հեռահաղորդակցման տեխնիկա/»։
Հարցազրույցի կհրավիրվեն միայն վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք։

Ընկերության մասին
Հիմնադրվելով 1995թ.-ին՝ Զիգզագ ընկերությունն արդեն 22 տարի իրականացնում է Հայաստանում կենցաղային և էլեկտրոնային տեխնիկայի ներմուծում, վաճառք և ավտորիզացված սպասարկում: Ընկերությունը հանդիսանում է մի շարք համաշխարհային ճանաչում վայելող արտադրողների պաշտոնական գործընկերը Հայաստանում, այդ թվում՝ Apple, Sony, Panasonic, Bosch, Liebherr, Miele, Indesit, Philips և այլն: