Վաճառքի մենեջեր

Վաճառքի-մենեջեր

Վաճառքի մենեջեր

  • Պաշտոնը՝ Վաճառքի-մենեջեր
  • Աշխատավարձը սկսած՝ 150,000 ֏
  • Աշխատանքային գրաֆիկ՝ Ամբողջ դրույք
  • Սեռը՝ Իգական
  • Տարիքը՝ 23 - 40 տար․
  • Տարածաշրջան՝ Երևան, Կենտրոն
  • Հրապարակվել է՝ 1 ամիս, 27 օր առաջ
Աշխատանքի նկարագրություն՝

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ (3 տարի +)
- փորձառություն վաճառքի ոլորտում

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- պրոֆեսիոնալ աշխատանք առկա և պոտենցիալ հաճախորդների հետ
- թանկարժեք քարերի և ոսկյա զարդերի մասին տեղեկացվածություն
- մասնակցություն առաջարկվող ինքնատիպ և գրավիչ տեսականու ստեղծման և զարգացման գործում
- սոցիալական ցանցերում ընկերության էջերի ակտիվության բարձր մակարդակի և պոտենցիալ հաճախորդների համար գրավիչ և արդյունավետ կոնտակտի ապահովում
- ուղիղ և հստակ գործիքակազմի կիրառման ապահովում հաճախորդների ներգրավման ուղղությամբ
- նորարական և այլ ուղղությունների առաջադրում ընկերության վաճառքների ավելացման ուղղությամբ

ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ներկայացման հստակ և համոզիչ խոսք, հաճախորդի հետ ջերմ հաղորդակցման և սպասարկման հմտություններ
- հաճախորդի հետ և աշխատանքում արագ կողմնորոշվելու կարողություն
- պարտաճանաչության և շրջահայացության բարձր մակարդակ
- ազնվության և գործին նվիրվածության բարձր մակարդակ
- հաճելի արտաքին
- պարզ թվաբանական գործողությունների վարժ կատարում
- չիմացածը արագ սովորելու ցանկության դրսևորում և կարողություն
- ինքնուրույն խնդիրներին լուծումներ գտնելու և առաջարկներ տալու կարողություն
- դրված խնդրի կամ հարցի մեջ խորանալու և պարտադիր հետևողական վերաբերմունք
- աշխատաժամանակը օպտիմալ և արդյունավետ օգտագործելու կարողություն
- ստեղծագործ և նախաձեռնող հատկություններ

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ
- ապրանքի տեսականուն գերազանց տիրապետելու կարողություն
- ոլորտի (ադամանդ, բնական քարեր, ոսկի, ոսկյա զարդեր) վերաբերյալ տեղեկացվածություն (կամ արագ սովորելու կարողություն և ցանկություն)
- MS Excel նվազագույն գիտելիքներ (կամ սովորելու կարողություն և ցանկություն)
- Facebook, Instagram սոց ցանցերի գործիքներին տիրապետում և մասնագիտացում
- ողջունելի է Corel Draw/Photoshop նվազագույն գիտելիքները (կամ սովորելու կարողություն և ցանկություն)

ԼԵԶՈՒՆԵՐ
Հայերեն Ռուսերեն Անգլերեն

ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔ
-կախված արդյունքից վարձատրության էական աճի հնարավորություն
-ինքնադրսևորվելու և սեփական աշխատանքից հաճույք ստանալու հնարավորություն

Ինքնակենսագրականը գունավոր լուսանկարով ուղարկել ` info@diamor.am էլ.հասցեով:
Կազմակերպությոան մասին ինֆորմացիա կարող եք ստանալ www.diamor.am կայքում: