ON-LINE ՍՊԱՍԱՐԿՈՂ ԳՈՐԾԱԿԱԼ (պարսկերենի իմացությամբ) | WorkNet.am

ON-LINE ՍՊԱՍԱՐԿՈՂ ԳՈՐԾԱԿԱԼ (պարսկերենի իմացությամբ)

Համակարգչային օպերատոր

ON-LINE ՍՊԱՍԱՐԿՈՂ ԳՈՐԾԱԿԱԼ (պարսկերենի իմացությամբ)

  • Պաշտոնը Համակարգչային օպերատոր
  • Աշխատավարձը սկսած 190,000 ֏
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Արական,Իգական
  • Տարիքը 18 - 35 տար․
  • Հրապարակվել է 5 տարի, 10 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

Աշխատանքային հաստիք` ON-LINE ՍՊԱՍԱՐԿՈՂ ԳՈՐԾԱԿԱԼ (պարսկերենի իմացությամբ)

Զբաղվածությունը` լրիվ դրույք

Աշխատանքի սկիզբը` մայիս/հունիս

Տևողությունը` երկարաժամկետ, 3 ամիս փորձաշրջանով

Հասցեն` Ամիրյան փող.4/7, Երևան, ՀՀ

Աշխատանքի նկարագրություն: «Ռիկա Գրուպ ՅուՔեյ» ՍՊԸ-ը փնտրում է պարսկերենի իմացությամբ թեկնածուների` սպասարկող գործակալի աշխատանքի համար: Աշխատանքը հիմնականում վերաբերում է հաճախորդների համակարգչային/ծրագրային և սպորտային ոլորտի սպասարկմանը: Աշխատողը պետք է լինի ճկուն և ըմբռնող, համակարգչից օգտվելու լավ իմացությամբ և ինտերնետային որոնում/հետազոտություններ կատարելու ունակությամբ: Աշխատողը պետք է ունենա մարդկանց հետ հաղորդակցվելու, մասնավորապես՝ ղեկավարության, աշխատակիցների, հաճախորդների և մատակարարների հետ շփվելու բարձրակարգ ունակություններ: Գաղտնապահությունն այս աշխատանքում շատ կարևոր է:

Աշխատանքային պարտականություններ`
- գրանցել հաճախորդների հարցումները, պատասխանել հաճախորդների e-mail և հեռախոսակապով հարցադրումներին, արդյունավետ օգտագործել հաճախորդների հարցերին պատասխանելու համար հատկացվող ժամանակը,
- ունենալ հեռախոսով շփվելու բարեկիրթ և պրոֆեսիոնալ ունակություն,
- ապահովել հաճախորդների բարձրակարգ սպասարկում,
- ապահովել և շարունակաբար լավացնել հաճախորդների սպասարկման որակը/կարծիքը,
- ապահովել բոլոր հաճախորդների հարցերին և բողոքներին արագ, ռացիանալ և արդյունավետ պատասխանները,
- շարունակաբար տեղեկացված լինել սպորտային ոլորտի սպասարկման կարգին :

Պահանջվող որակավորում:
- մարդկանց հետ հայերենով և պարսկերենով գրավոր և բանավոր հաղորդակցվելու գերազանց ունակություն. Պարսկերենի գրավոր և բանավոր լավ իմացությունը պարտադիր է,
- համակարգչային հմտությունների տիրապետումը պարտադիր է,
- խնդրի լուծմանն ուղղված կենտրոնացում, ռացիոնալություն և աշխատանքային Էթիկա,
- գերազանց ուշադրություն և բարդ պրոցեսներ հասկանալու ունակություն,
- արագ փոփոխվող և ծանրաբեռնված մթնոլորտում աշխատելու ունակություն,
- ճկունություն և դրական մոտեցում աշխատանքային փոփոխություններին և զարգացումներին,
- աշխատասեր, եռանդուն և նվիրված,
- ցանկալի է բարձրագույն կրթությամբ սովորող կամ դիպլոմավորված, կամ պրոֆեսիանալ/մասնագիտական ծրագրով որակավորված:

Դիմելու ընթացակարգը: Խնդրվում է բոլոր հետաքրքրված անձանց ուղարկել իրենց CV-ն [email protected] հասցեով կամ զանգահարել +374-44-034414 հեռախոսահամարով: Անհրաժեշտ է նշել e-mail-ում «ON-LINE ՍՊԱՍԱՐԿՈՂ ԳՈՐԾԱԿԱԼ» վերնագիրը: Հարցազրույցի կհրավիրվեն միայն այն թեկնածուները, ովքեր առավել կհամապատասխանեն վերը նշված պահանջներին:

Դիմումների ընդունման վերջնաժամկետ` բաց, անժամկետ: