ՄԱՏՈՒՑՈՂ / ՄԱՏՈՒՑՈՂՈՒՀԻ
ՄատուցողՄԱՏՈՒՑՈՂ / ՄԱՏՈՒՑՈՂՈՒՀԻ
- Պաշտոնը Մատուցող
- Աշխատավարձը պայմանագրային
- Գրաֆիկ Ամբողջ դրույք
- Սեռը Արական,Իգական
- Տարիքը 23 - 33 տար․
- Տարածաշրջան Երևան, Կենտրոն
- Հրապարակվել է 4 տարի, 11 ամիս առաջ
Dvin Music Hall-ն աշխատանքի է հրավիրում մատուցող/ մատուցողուհիների։
Աշխատանքի տեսակը՝ մշտական։
Սահմանված է 6/1 աշխատանքային շաբաթ։
Աշխատանքային ժամերը՝ ժ․ 15։00-ից մինչև ժ․ 00։00 կամ 01։00-ն։
Բարձր եկամուտը երաշխավորվում է։
Աշխատանքային պարտականությունները՝
- Իրականացնել այցելուների՝ արդիական չափանիշներին համապատասխան սպասարկում
- Ողջունել այցելուներին և ներկայացնել ուտեստների և խմիչքների մենյուն
- Ընդունել պատվերներ
- Մատուցել պատվերները
-Իրականացնել սեղանների սպասքավորում և ապահովել սեղանների մաքրությունը
- Ներկայացնել հաշիվը և ստանալ վճարումը
- Հավաքել սեղանները
- Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված հանձնարարականները
- Պաշտոնին վերաբերվող այլ պարտականություններ։
Պահանջվող որակավորումները՝
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ տիրապետում
- Գերազանց բանավոր հաղորդակցման հմտություններ
- Թիմում աշխատելու ունակություն
- Լարված իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
- Բարեհամբյուր և հյուրընկալ։