Օֆիս- մենեջեր | WorkNet.am

Օֆիս- մենեջեր

Օֆիս-մենեջեր

Օֆիս- մենեջեր

  • Պաշտոնը Օֆիս-մենեջեր
  • Աշխատավարձը պայմանագրային
  • Գրաֆիկ Ամբողջ դրույք
  • Սեռը Իգական
  • Տարիքը 20 - 36 տար․
  • Տարածաշրջան Երևան, Արաբկիր
  • Հրապարակվել է 5 տարի, 3 ամիս առաջ
Աշխատանքի նկարագրություն

«ՎԱԵԼԿՈՆ» ընկերությունը փնտրում է օֆիս-մենեջեր:

Օֆիս մենեջերը պատասխանատու է ընկերության ադմինիստրացիոն, տեղեկատվական և կազմակերպչական գործառույթների համար:

Օֆիս մենեջերի հիմնական պարտականություններն են՝
• Պատասխանել հեռախոսազանգերին, տրամադրել նախնական տեղեկատվություն կազմակերպության մասին
• Համակարգել ներքին և արտաքին ATS-ի գործառնույթները
• Կատարել թարգմանություններ (հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով)
• Իրականացնել ընթացիկ աշխատանքներ MC Office, Adobe Photoshop, CorelDRAW համակարգչային ծրագրերով
• Կառավարել ընկերության վեբ կայքը և սոցիալական կայքերը (Facebook, Linkedin, Twitter)
• Կազմել և կատարել ընկերության պրեզենտացիոն նյութերի պարբերաբար թարմացումներ՝ բրոշյուրներ, այցեքարտեր, ինֆորմացիոն փաստաթղթեր
• Հյուրերին և գլխ. տնօրենին հյուրընկալություն ցուցաբերել (առաջարկել սուրճ, ջուր, թեյ)
• Հետևել աշխատակիցների համազգեստների առկայությանը և անհրաժեշտության դեպքում կատարել նոր պատվերներ
• Լրացնել շին. բլոկի աշխատակիցների անվտանգության նորմատիվային մատյանը և վերահսկել անհրաժեշտ ստորագրությունների առկայությանը
• Արխիվացնել փաստաթղթերն ու նամակները
• Ապահովել գրասենյակը անհրաժեշտ տնտեսական և գրենական պիտույքներով

Անհրաժեշտ գիտելիքներ և որակավորում
• Բարձրագույն կրթություն
• Առնվազն 2 տարվա փորձ համապատասխան բնագավառում
• Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
• MS Office- ի գերազանց իմացություն
• Adobe Photoshop, CorelDRAW ծրագրերի իմացություն

Հմտություններ և ունակություններ
• Պարտաճանաչություն
• Մեծ ծավալի տեղեկատվությունը մտապահելու և հեշտ վերարտադրելու ունակություն
• Հաղորդակցման և բանակցելու զարգացած հմտություններ
• Մանրուքների հանդեպ ուշադիր լինելու ունակություն
• Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն
• Թիմային աշխատանքի իրականացման ունակություն

Աշխ. Ժամերը՝ Երկ. – Ուրբ. 09:00 – 18:00 (ընդմիջում 13:00 - 14:00), Շաբ. 10:00-17:00:

Թեկնածուները կարող են ռեզյումեներն ուղարկել հետևյալ հասցեով՝ [email protected]:
Ռեզյումեների հետ անհրաժեշտ է ուղարկել անձնագրի չափսի մեկ լուսանկար: Խնդրում ենք թեմա դաշտում պարտադիր նշել համապատասխան հաստիքի անվանումը: