ENGLISH CLUB

ԳԱԱ ԳԿՄԿ-ի օտար լեզուների ամբիոնի «Անգլիական ակումբը» հրավիրում է մասնակցելու հետևյալ քառամսյա դասընթացներին՝ • «Քերականական հմտությունների բարելավո

ENGLISH CLUB

ԳԱԱ ԳԿՄԿ-ի օտար լեզուների ամբիոնի «Անգլիական ակումբը» հրավիրում է մասնակցելու հետևյալ քառամսյա դասընթացներին՝
• «Քերականական հմտությունների բարելավում» (սկսնակ և միջին մակարդակներ),
• «Բանավոր խոսքի զարգացում» (սկսնակ և միջին մակարդակներ),
• «Իրավիճակային անգլերեն»:
Դասերն անցկացվելու են հատուկ մշակված մեթոդներով և լավագույն հրատարակչությունների դասագրքերով («Օքսֆորդ», «Քեմբրիջ», «Լոնգման», «Մակմիլան», «Հայնեման»): Յուրաքանչյուր թեմա պարունակում է թեմատիկ բառապաշար, աուդիո նյութեր, ֆիլմերի դիտում, երգեր, քննարկումներ, դերային խաղեր: Դասընթացներն անցկացվում են բացառապես անգլերենով, ինչ նպաստում է բանավոր խոսքի և քերականական հմտությունների արագ զարգացմանը: Սիրելի՛ անգլիասերներ, մեր ակումբում ստեղծված ջերմ մթնոլորտն ու դասախոսների փորձառությունն ապահովում են բոլոր անհրաժեշտ նախապայմանները միջմշակութային հաղորդակցմանը նպաստելու, անգլիական մշակույթը փոխանցելու և ուսումնառողների խոսքի մշակույթը կատարելագործելու համար:
ՇՏԱՊԵՔ ԳՐԱՆՑՎԵԼ: Յուրաքանչյուր դասընթացի ամսական վճարը 5000 ՀՀ դրամ է: Մանրամասների համար դիմել`
099 10 25 48
095 33 20 50