Eurobaza | WorkNet.am

Eurobaza

առևտրի կենտրոն

Eurobaza

Եվրոբազա առևտրի կենտրոնն առաջարկում է գնումների նոր ձևաչափ ամբողջ ընտանիքի համար: Դուք հնարավորություն ունեք ձեռք բերել լավագույն ապրանքանիշերի արտադրանքը անմիջապես արտադրողից՝ շուկայականից ցածր գներով: Մեծապես տարբերվող մրցունակ գները, պարբերաբար թարմացվող տեսականին, հետաքրքիր ու հաճելի գնումները երաշխավորվում են: Եվրոբազա առևտրի կենտրոնում ներկայացված են շուրջ 40 000 ապրանքատեսակ՝ աուդիո/վիդեո և թվային տեխնիկա, մանր և խոշոր կենցաղային տեխնիկա, կահույք և դեկոր, տնտեսական, խոհանոցային , տեքստիլ,մանկական, սպորտային,գործիքներ և սանտեխնիկա, ինչպես նաև ժամանցի և ակտիվ հանգստի համար նախատեսված ապրանքատեսակներ ու աքսեսուարներ:
Հիմնադրման առաջին իսկ օրերից ձևավորվել են ընկերության գործելաոճն ու սկզբունքները: Եվրոբազան պարբերաբար իրականացնում է սպառողների առաջարկությունների , պահանջմունքների և պահանջների հետազոտություն՝ իր հետագա գործունեությունը էլ ավելի բարելավելու և սպառողական սպասելիքներն ամբողջովին բավարարելու նպատակով: Հայաստանի առաջատար գրեթե բոլոր բանկերի հետ համագործակցության արդյունքում Եվրոբազա առևտրի կենտրոնում գնումներ կարող եք կատարել կանխիկ, անկանխիկ և ապառիկ տարբերակներով: Խանութ-սրահում գործում է նաև Սերվիս կենտրոն,որն իրականացնում է էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի ստուգում, վերանորոգում, երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում :
Եվրոբազան հանդիսանում է Recke ապրանքանիշի էքսկլյուզիվ ներկայացուցիչը տարածաշրջանում և LG ընկերության պաշտոնական գործընկերը: Խոշոր և մանր կենցաղային տեխնիկաի մասով ներկայացված են նաև այնպիսի ճանաչված ապրանքանիշեր, ինչպիսիք են Samsung, Philips, Panasonic, Hitachi, Sony, Toshiba, Moulinex, Bosch, Siemens, TCL, Recke, Sharp, AEG, Electrolux, Zanussi, Polaris և այլն: Եվրոբազան առաջարկում է տնային լուսավորություն, կահույք և դեկոր Philips, Zuiver,Luside, Eglo, La forma, Kookun, Riverdale, Leonardo, Nextime, Karlsson, Veroni, Wellmax և այլ եվրոպական արտադրողներից: Խոհանոցային պարագաներ՝ Villeroy & Boch, WMF, Silit, Schott Zwiesel, Leonardo, Tefal, Ballarini, BK, Joseph Joseph, Le Creuset, Polaris, Jamie Oliver, Pradel, Maxwell Williams, Amsterdam, Amefa, Brabantia և շատ այլ համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշեր : Մանկական պարագաներ և խաղալիքներ ՝ Philips Avent, Lego, PlayMobil, Meccano, Nerf, Smoby, Simbo, Hasbro, Klein, Kids kraft, Jamara, Bruder,Carrera Go.... Եվրոբազա՝ օգտվեք ցածր գների առավելությունից:
Վաճառասրահը բաց է երկ. - կրկ. ՝ ժամը 10:00 - 20:00-ն :

Աշխատանք

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Վաճառքի գործընթացների իրականացում՝ հաստատված կարգի համաձայն Հաճախորդներին ընկերության կողմից մատուցվող ծառայությունների և ապրանքների մասին լիարժեք և ամբողջական տեղեկատվու...

Խորհրդատվական մասնագետ 150,000 ֏ Ամբողջ դրույք Իգական 18 - 30 տար․

Eurobaza առևտրի կենտրոնին անհրաժեշտ է տուրիզմի մասնագետ: Աշխատանքային գրաֆիկ՝ ազատ/ կամ ֆիքսված Աշխատանքային հիմնական պարտականությունները -Մշակել, ծրագրել, խթանել, կառավարել և վաճառել ընկե...

Տուր-օպերատոր 100,000 ֏ Ամբողջ դրույք Իգական 18 - 30 տար․