EXTERIOR GROUP LLC | WorkNet.am

EXTERIOR GROUP LLC

Շինանյութի մասնագիտացված խանութ

EXTERIOR GROUP LLC

«Էքստերիեր Գրուպ» ՍՊԸ-ն շինանյութի և շինարարական հարդարման պարագաների մասնագիտացված խանութ-սրահների ցանց է, որն ավելի քան 16 տարի ներկայանում է շինանյութի շուկայում: Ընկերությունը բարձրորակ և շահավետ ապրանքանիշերի շնորհիվ ձեռք է բերել մեծ ճանաչում և վստահելի գործընկերոջ համբավ:
Էքստերիերի առաջին խանութ-սրահը հիմնադրվել է 2004թ. Կոմիտասի պողոտայում, որն ուներ ընդամենը 5 աշխատակից։ Երկարատև, քրտնաջան և նվիրված աշխատանքի շնորհիվ այժմ ընկերությունն ունի 11 խանութ-սրահ և ավելի քան 200 աշխատակից:
Ներկայումս ընկերությունն զբաղվում է շինարարական ապրանքների ներմուծմամբ ու վաճառքով և համարվում է ոլորտի առաջատարներից մեկը. ներկրումն իրականացվում է աշխարհի տարբեր անկյուններից՝ Իտալիա, Իսպանիա, Գերմանիա, Բելգիա, Լեհաստան, Ռուսաստան և այլն: Էքստերիերը աշխատում է միջազգային շուկայի առաջատար արտադրողների հետ և հանդիսանում է աշխարհում հայտնի բրենդների` DiDonato, Valpaint, Tixe, Baumaster, Dr.Schutz, Marmorino Tools, Quick Step, Eurohome, Wagner, Genc, Mikroton, Mono Electric, Color Expert, Klingspor, ACM, Komar, Orac Décor, Europlast, Alkor, Пермские Обои, Arikon, Wimax, Azuvi, Tubadzin, Catalano, Imex, Sniezka, Blue Dolphin, Penoplex, Престиж, Плинтекс, Sirpi, Jannelli & Volpi, Emiliana Parati, Zambaiti Parati, Selecta Parati, Grandeco, Erismann, Rasch Textil, Arteks, Flizetto և այլ աշխարհահռչակ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում:
Լինելով մանրամեծածախ առևտրով զբաղվող ընկերություն՝ Էքստերիերը համագործակցում է ավելի քան 650 մեծածախ գնորդների ու խանութների հետ՝ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում:
Էքստերիերը բարձր է գնահատում իր աշխատակիցներին և նրանց համարում է ընկերության հաջողության հիմնական գրավականը: Եվ իսկապես. մեր աշխատակիցները բանիմաց են, վերապատրաստված, բարեխիղճ և ապահովում են բարձրակարգ ու գրագետ սպասարկում: Իսկ հաճախորդների նկատմամբ, Էքստերիերը հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, ցուցաբերում է անհատական մոտեցում և գոհացնում է նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդի պահանջները

Աշխատանք

Էքստերիեր գրուպ շինանյութ ներմուծող ընկերությունը աշխատանքի է հրավիրում բանվորների պահեստում աշխատելու համար: Աշխատանքային պարտավորություններն են` - բեռնատար մեքենաների բեռնաթափում և բարձո...

Բանվոր 150,000 ֏ Ամբողջ դրույք Արական 20 - 40 տար․

Էքստերիեր Գրուպ շինանյութի մասնագիտացված խանութ-սրահների ցանցին անհարժեշտ են ակտիվ, աշխատասեր, պարտաճանաչ տղաներ խորհրդատու-վաճառող հաստիքի համար: Խանութ-սրահները գտնվում են Երևանում: Աշխ...

Հաճախորդների սպասարկման մասնագետ 130,000 ֏ Ամբողջ դրույք Արական, Իգական 20 - 35 տար․

Էքստերիեր Գրուպը սիրով աշխատանքի է հրավիրում միջին տարիքի (30-50 տարեկան) բեռնատարի վարորդների: Աշխատանքի նկարագրություն` - ապահովել ապրանքատեսականու անվտանգ տեղափոխումը /ՀՀ մարզեր և Երևան/ ...

Վարորդ 180,000 ֏ Ամբողջ դրույք Արական 30 - 50 տար․

«ԷՔՍՏԵՐԻԵՐ ԳՐՈՒՊ» շինանյութ ներմուծող և մանրամեծածախ առևտրով զբաղվող ընկերությունը աշխատանքի է հրավիրում ակտիվ և եռանդուն մարքեթինգի մասնագետի, ով կմիանա մեր կազմակերպության պրոֆեսիոնալ թիմի...

Մարքեթոլոգ 200,000 ֏ Ամբողջ դրույք Արական, Իգական 20 - 40 տար․

Էքստերիեր Գրուպն աշխատանքի է հրավիրում գանձապահ- օպերատորների լրացնելու համապատասխան թափուր հաստիքը իր պրոֆեսիոնալ անձնակազմում: Պարտականություններ` - Կատարել ապրանքների մուտքագրում - Իրա...

Օպերատոր-գանձապահ 150,000 ֏ Ամբողջ դրույք Արական, Իգական 21 - 40 տար․